Հատված
Անչափահասների մոտ վարքի շեղումները ի հայտ են գալիս այն հասարակության կամ ընտանիքի սոցիալ-մշակութային և դաստիարակչական առանձնահատկություններից, որտեղ ապրում է անչափահասը: Դեռևս մանկության տարիներից նա յուրացնում է իր ընտանիքին բնորոշ բարոյական նորմեր: Դա կատարվում է անգիտակցաբար: Բայց հարկ է նշել, որ յուրաքանչյուր անառողջ ընտանիք իր հետքն է թողնում ապագա սերնդի վրա: Եթե ընտանիքում ծնողները հակված են գողության և թմրամոլության, ապա հավանականությունը մեծ է, որ այդ ընտանիքի երեխաները նույնպես իրենց վրա կկրեն ընտանիքին բնորոշ սոցիալ-մշակութային արժեքները:
Առողջ ընտանիքում մեծանում է հոգեպես և ֆիզիկապես առողջ երեխա, ով ապահովված է ոչ միայն սոցիալական պայմաններով, այլև՝ սիրով ու հոգատարությամբ: Անառողջ ընտանիքի երեխաները սիրո և քնքշանքի, ծնողական դաստիարակության պակասը լրացնում են փողոցում՝ գտնելով իրենցից տարիքով մեծ, հակահասարակական վարք ցուցաբերող լիդերների, որոնց դաստիարակությունից էլ ծնվում են ապագա գողերն ու հանցագործները: Անձի սոցիալական վարքի շեղումներն իրենց արտահայտությունն են գտնում նրա տարբեր անկարգությունների, զանցանքների, իրավախախտումների, հանցագործությունների և տարաբնույթ նեգատիվ դրսևորումների մեջ: Անձի շեղման նախադրյալները դրվում են նրա օնթոգենետիկական զարգացման սկզբնափուլում է վաղ մանկության և նախադպրոցական տարիքում և աստիճանաբար խորանում, արմատավորվում են հաջորդ տարիքային շրջաններում:
ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԿԻՑ ԿԱ ՆԱԵՎ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
Գրականության ցանկ
1. Божович, Л.И. Проблемы формирования личности / Л.И. Божович. — — М.: Издательство «Институт практической психологии», Воронеж: НПО «МОДЭК», 1997.
2. Е. Е. Сапогова, Консультативная психология, Москва, И. Ц. Академия, 2008
3. Захаров, А.И. Как предупредить отклонения в поведении ребенка / А.И. Захаров. — М.: Просвещение, 1993.
4. Климов Е.А. Психологическое содержание труда и вопросы воспитания / Е.А. Климов.- М.: 1986. –
5. Кочюнас Р. Психологическое консультирование и групповая психотерапия , 6-е изд, М.2008,
6. Пезешкиан Н. Позитивная семейная психотерапия: семья как психотерапевт.- М., 1993. – 380с.
7. Р.Кочюнас, ОСНОВЫ ПСИХОЛОГИЧЕСКОГО КОНСУЛЬТИРОВАНИЯ, М.: “Академический проект”, 1999
8. Раттер, М. Помощь трудным детям / Под ред. А.С. Спиваковской. — М.; — 1987.