Որոգայթ փառաց

Գին՝ 3500դրամ
Էջերի քանակ՝ 7էջ
Աշխատանքի տեսակ՝ Էսսե
Աշխատանքի ID` 2971

Բովանդակություն

Հատված

Հնդկահայ հասարակական ու քաղաքական գործիչ Շահամիր Շահամիրյանն է «Որոգայթ փառաց» աշխատության հեղինակը: Նա կարևոր դերակատարում է ունեցել հայ ժողովրդի մեջ ազգային-ազատագրական գաղափարների տարածման, ինչպես նաև հայ երիտասարդներին հայկական մշակույթին ու արժեքներին հաղորդակից դարձնելու գործում: Նշենք նաև, որ Շահամիր Շահամիրյանի ջանքերով է Մադրասում հիմնվել հայկական տպարանը: «Որոգայթ փառաց» աշխատությունը հրատարակվել է 1773 թվականին: Այն բովանդակում էր ապագայում ստեղծվելիք հայկական պետության կառավարման համար նախատեսված օրենքները, ասել է թե՝ օրենքների ժողովածու էր: Ըստ նշված ժողովածուի՝ հայոց պետությունը պետք է կառավարեր հայոց տունը՝ ձևավորված ժողովրդի ձայնով ընտրված պատգամավորներից: Այսինքն՝ հայոց տունը պիտի լիներ հայոց անկախ պետության օրենսդիր մարմինը: Հայաստանում ամեն ինչ պետք է հաստատվեր և իրագործվեր օրենքի ուժով: Նշված նպատակին հասնելու փոխանորդներից մեկը վիճակահանությամբ պետք է ընտրվեր նախարար, իսկ մյուսները՝ նրա խորհրդակիցներ: Ժողովածուն ամրագրում էր՝ նախարարը պիտի լիներ օրենքի առաջին կատարողը, ինչպես նաև պետք է գլխավորեր զորքերը: «Որոգայթ փառաց» գրքով Շահամիր Շահամիրյանը դարձավ բուրժուական և լուսավորչական գաղափարախոսության հիմնադիրը՝ կարևոր դեր կատարելով հայ քաղաքական մտքի զարգացման պատմության մեջ: Նրա հայացքների ու գաղափարների ձևավորման գործում մեծ է Մովսես Բաղրամյանի դերակատարումը: Այս աշխատությունը հայ իրականության մեջ սահմանադրական հանրապետություն ստեղծելու կարևոր ծրագիր-նախագիծ էր: Հարկ է նշել, որ Շահամիրյանի շարադրած ժողովածուն իր որդու՝ Հակոբի անունով է:

Գրականության ցանկ

1. Այվազյան Վ., մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպումը, Երևան, 2000:
2. Էմին Հ., Հովսեփ Էմինի կյանքն ու արկածները, Բեյրութ, 1957:
3. Հակոբյան Հ., Կանայք Հայաստանի քաղաքական կյանքում, «Բանբեր Երևանի համալսարանի», 2004, թիվ 3:
4. Միրզոյան Հ., Գրիգոր Նարեկացու գրական ժառանգության հարցի շուրջ, «բանբեր Երևանի Համալսարանի», 2001:
5. Շահամիրյան Շ., Որոգայթ փառաց, Երևան, 2001:

Պատվիրել/