Հատված
Առաջին համաշխարհային պատերազմը ծանր կացության մեջ հայտնված Ռուսաստանին կանգնեցրեց հեղափոխության ուղու վրա: Փետրվարյան հեղափոխությունը ծնվեց ժողովրդի դժգոհության արդյունքում՝ տապալելով ինքնակալությունը՝ Ռոմանովների արքայատոհմի ավելի քան 300-ամյա տիրապետությունը: Ինչպես նշում է Խ. Բարսեղյանը, «Ռուսաստանի առաջին հեղափոխությունը, որը նախապատրաստվել էր երկու դարերի սահմանագծում, երկրի տնտեսական ու քաղաքական զարգացման ողջ ընթացքով, սասանեց ինքնակալության հիմքերը»: Միապետությունը տապալվեց և անցում կատարվեց ժողովրդավարական կարգերին: Ստեղծվեց երկիշխանություն՝ բուրժուազիայի և բանվորների, գյուղացիների, զինվորների պատգամավորների սովետներ և խորհուրդներ: Քաղաքական իրադրությունը փոխվեց նաև Անդրկովկասում և Արևելյան Հայաստանում: Կազմավորվեց Անդրկովկասյան հատուկ կոմիտեն (Օզակոմ): Վերջինս ստանձնեց Անդրկովկասի գործադիր իշխանությունը, և Կովկասի փոխարքայությունը լուծարվեց: Անպայմանորեն պետք է նշել, որ ի տարբերություն ցարական իշխանությունների՝ Ժամանակավոր կառավորությունը վարում էր հայանպաստ քաղաքականություն: Սակայն հարկ է նաև ընդգծել, որ նշված իրողությունները չփոփոխեցին Ռուսաստանի արտաքին քաղաքականության բնույթը: Վերջինս Անտանտի կազմում շարունակեց պատերազմը:
Գրականության ցանկ
1. Բարսեղյան Խ., Ռուսաստանի առաջին հեղափոխությունը և նրա արձագանքները Հայաստանում, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1985, 5 /33/:
2. Գալոյան Գ., Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923 թթ., Երևան, 1999:
3. Թորոսյան Ջ., Հայաստանի տարածքներն ըստ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրի, «Մխիթար Գոշ», գիտական հոդվածներ, 2014, 2/41/:
4. Մելիքյան Վ., Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը և Հայկական հարցը, «Պատմա-բանասիրական հանդես, 1944, N1-2:
5. Մելիքյան Վ., Փետրվարյան հեղափոխությունը և Հայաստանը, Երևան, 1997:
6. Սաքոյան Տ., Պանթյուրքիզմը որպես եվրասիական ժողովուրդների աշխարհաքաղաքական մարտահրավեր, «21-րդ դար», N1(71), Երևան, 2017: