Հատված
Շուկայական տնտեսության զարգացմանը զուգընթաց, երբ տնտեսության տարբեր ճյուղեր սկսեցին աճ ու զարգացում ապրել, հատուկ կարևորություն ստացան նաև մտավոր գործունեության արդյունք հանդիսացող օբյեկտների պաշտպանության հատուկ իրավական ռեժիմները: Դրանցից բացառություն չէին նաև ապրանքային նշանները: Զարգացած շուկայական տնտեսության պայմաններում, երբ ապրանքների արտադրու թ յունն ու ծառայությունների մատուցումը զարգացում ապրեց, կարևորվեցին նաև դրանց թողարկողների շահերը: Ապրանքային նշանների հատուկ պաշտպանությունը դարձավ ոչ միայն քաղաքացիաիրավական, այլ նաև քրեաիրավական կատեգորիա: Ասել է թե, քաղաքացիաիրավական օրենսդրության հատուկ պաշտպանությանը զուգընթաց քրեորեն պատժելի դարձավ նաև ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ապրանքային նշանը ապրանքն անհատականացնող միջոց է, ինչի պայմաններում սպառողի մոտ հստակ պատկերացում է ձևավորվում ապրանքի և նրա ընդհանուր հատկանիշների մասին, դրա ապօրինի օգտագործումը դասվում է տնտեսական հանցագործությունների շարքին: Ապրանքային նշանը ունի գնահատողական նշանակություն, որը որոշվում է դրա հանրահայտությամբ և ապրանքային շրջանառությամբ:
Գրականության ցանկ
1. ՀՀ քրեական օրենսգիրք, ընդունված 08.04.2003թ., ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407,
2. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք ընդունված 05.05.1998թ., ՀՀՊՏ 1998.08.10/17(50)
3. ՀՀ քրեական իրավունք. Հատուկ մաս 6-րդ հրատարակություն փոփոխություններով և լրացումներով, Երևան 2012 թվական
4. Аветисян С.С. Приоритеты и перспективы нового Уголовного кодекса Республики Армения (социально-правовая концепция). Ереван, 2012
5. Уголовное право России. Общая масть: Учебник для вузов/, Под. ред. Ф.Р. СундуроваКазань: 2003, էջ 153:
6. Аветисян А.А. Приоритеты и перспективы нового Уголовного кодекса Республики Армения (социально-правовая концепция). Ереван, 2012
7. Бондарев В.В. Уголовно-правовая охрана интеллектуальной собственности. Дис. … канд. юрид. наук. Ростов-на-Дону, 2002. С. 161; Демьяненко Е.В. Уголовная ответственность за незаконное использование товарного знака: Дис. … канд. юрид. наук. Ростов-на-Дону, 2002. С. 119.