Հատված
Քանակական մեթոդները հիմնվում են օբյեկտիվիստական իմացաբանության վրա: Մեթոդի կիրառման ընթացակարգը ամրագրված է: Եթե, օրինակ, իրականացվում է ստանդարտացված հարցազրույց, ապա հարցաթերթում առկա բոլոր հարցերը պետք է հնչեցվեն նույն հերթականությամբ, որով նշված են: Հարցման ընթացքում հարցեր ավելացնել և/կամ պակասեցնել չի կարելի: Այս մեթոդները հնարավորություն չեն տալիս հաշվի առնել ու չափել իրավիճակի կոնտեքստը՝ այն միջավայրը (ինչպես հուզական, այնպես էլ ֆիզիկական), որում կատարվում են ուսումնասիրությունները: Այդ պատճառով շատ հաճախ ստացված տվյալները լինում են կոնտեքստից կտրված: Մեթոդի կիրառման ընթացքը ֆորմալ է, հետազոտողը մինիմալ չափով է փոխազդում հարցվողի հետ, որպեսզի հնարավորինս քիչ ազդեցություն ունենա նրա պատասխանների վրա: Այս մեթոդների միջոցով ստացվում են տվյալներ, որոնք արտահայտված են լինում թվային օրինաչափությունների տեսքով: Այսինքն այս պարագայում հետազոտողը նպատակ է հետապնդում չափել և մեկնաբանել երևույթը թվերի միջոցով: Եվ հենց այդ պատճառով այս խմբի մեթոդներով ուսումնասիրվող օբյեկտը քանակապես նշանակալի միավոր է, ինչը հետագայում հնարավորություն է տալիս ստացված տվյալներից որոշակի թվային օրինաչափությունների միջոցով եզրահանգումների գալ՝ առաջ քաշել նոր հիպոթեզներ կամ հաստատել ու հերքել արդեն գոյություն ունեցողները:
Գրականության ցանկ
1. Շչեգլով Բ.Մ. «Դիտարկումների մաթեմատիկական մշակումը», «Գիտություն» հրատարակչություն, ֆիզիկամաթեմատիկական գրականության գլխավոր խմբագրություն, Մոսկվա – 1969 թ.,
2. Голубков Е. П. Маркетинговые исследования: теория, методология и практика: — М.: Издательство «Финпресс», 2003. — 496 с.
3. Девятко И. « Методы социологического исследования» М., «Книжный дом» 2003,
4. М.А. БЛЮМ, Н.В. МОЛОТКОВА PR-технологии в коммерческой деятельности [Электронный ресурс]Режим доступа: http://www.studyroom.ru/Uchebniki/u3.htm
5. Цели, методы и виды исследований в Public Relations [Электронный ресурс]
Режим доступа: http://stanlykajurov.narod.ru/researchmetod.htm