Հատված
21-րդ դարում քաղցկեղը ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը խլում է բազմաթիվ կյանքեր, և բժշկությունը դեռ չի գտել քաղցկեղի բուժման միջոցներ: Այս հիվանդությունն ամեն տարի խլում է հազարավոր մարդկանց կյանքեր և օրեցօր ավելի է երիտասարդանում: Եթե նախկինում քաղցկեղով հիվանդանում էին 50-ից բարձր տարիքի կանայք, ապա այսօր կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են անգամ դեռատի աղջիկները: ՀՀ-ում բոլոր մահացությունների 20 տոկոսը քաղցկեղածին չորորակ գոյացությունների հետևանքով են լինում: Այդ պատճառով էլ բժիշկները խորհուրդ են տալիս տարին երկու անգամ հետազոտվել: