Հատված
Ֆեմինիստական սոցիալական աշխատանքը ծնունդ է առել ֆեմինիստական շարժումից: Այդ շարժման առաջնորդները կանայք էին, ովքեր աշխատում էին իրենց համայնքներում ապրող այլ կանանց հետ: Ֆեմինիստական շարժման մասնակիցները ցանկանում էին բարձրացնել կանանց սոցիալ-տնտեսական բարեկեցության մակարդակը: Ֆեմինիստական սոցիալական աշխատանքն առաջին անգամ անդրադարձավ կանանց խնդիրներին և կնոջ սոցիալական դերերին: Ֆեմինիստ սոցիալական աշխատողներն աշխատում էին հիմնականում այն կանանց հետ ովքեր սեռական ոտնձգության էին ենթարկվել: Նրանք փոխեցին և վերաձևակերպեցին կանանց հետ աշխատանքի գոյություն ունեցող մոտեցումներն ու նպատակները:
Գրականության ցանկ
1. Ա. Հովհաննիսյան, Ս. Դավթյան, Ֆեմինիստական մոտեցման առանձնահատկությունները սոցիալական աշխատանքի և հոգեբանական խորհրդատվության մեջ, ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն, Հոդվածների ժողովածու 2017
2. Կոնֆլիկտաբանություն, գենդեր և խաղաղարարություն, Երևան 2003
3. Հ. Է. Գևորգյան, Գենդեր, խնդիրներ և լուծման ուղիներ. Գենդերային ուսուցման մեթոդաբանական մոտեցում, Երևան 2014
4. Նվարդ Մարգարյան, Լուսինե Ղազարյան, Սեռական ծառայություններ տրամադրող անձանց իրավունքների խախտումը Հայաստանում , Գենդերային անհավասարությունները աշխատաշուկայում. հիմնախնդիրները և լուծումները լոկալ և գլոբալ համատեքստում, Երևան, ԵՊՀ հրատարակչություն 2015