Հատված
Յուրաքանչյուր երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն անհնար է առանց բնակչության առողջ ապրելակերպի ապահովման: Դա համարվում է ազգային անվտանգության գործոն: Այս խնդիրը խիստ կարևոր է առանձնապես երիտասարդության համար: Ընդունելով հարցի կարևորությունը Հայաստանի Հանրապետության մինչև 2021 թ. Կայուն Զարգացման Ծրագրում, որպես երիտասարդական պետական քաղաքականության գերակայություն, ընդունված է առողջ ապրելակերպի գործոնը: Այսպես` Ծրագրում նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակում ի հայտ եկան հասարակության ֆիզիկական և հոգևոր առողջությանն առնչվող մի շարք նոր ռիսկեր, որոնք բացասական ներգործություն են ունենում նաև երիտասարդների վրա: Երիտասարդների ավելի մեծ մասն է վաղ տարիքում սկսում ծխել, օգտագործել ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ և առողջության համար վնասակար այլ նյութեր: Դպրոցում տրվող թերի գիտելիքները պատճառ են դառնում երիտասարդների ֆիզիկական և հոգևոր արատների, առողջության համար վնասակար սովորույթների տարածման, սեռական կյանքին անպատրաստվածության, չպաշտպանված սեռական հարաբերությունների, սեռավարակների»:
Գրականության ցանկ
1. Մանկավարժական առողջագիտությունը տարրական դպրոցում: Ուս.մեթոդական ձեռնարկ՝ մանկավարժների և ծնողների համար//Թոփուզյան Ա.Օ., Գյուլամիրյան Ջ.Հ. և այլնք///Երևան, 2017թ.:
2. Михайлова Н.Н. и др. Педагогическая поддержка ребёнка в образовании.-М.:2006
3. Орехова, Т. Ф. Теоретические основы формирования здорового образа жизни субъектов педагогического процесса в системе современного общего образования: монография / Т. Ф. Орехова. — 2-е изд., стереотип. — М.: ФЛИНТА, 2011.
4. Педагогика и психология здоровья: Сб. работ сотр. каф. Психолпед.Технологий охраны и укрепления здоровья-М. 2003.
5. Соловьёв Г.М. «Основы ЗОЖ и методика оздоровительной физической культуры>>. Ставрополь СГУ. 2007.
6. http://74213 s 45. edusite. ru / p 244 aa 1. html.
7. http:// am. coafkids. org / file / pdfs / press /2014/12.- Schools — for — Health — in — Europe — Workshop — May -15-2014. pdf