Հատված
Անձի զարգացման և ձևավորման վերաբերյալ աշխարհում կան մի շարք ուղղություններ, որոնց ուսմունքները իրարից տարբեր են: Կենսաբանական ուղղության ներկայացուցիչները, մարդուն համարելով կենսաբանական էակ, նրա վարքում մեծ տեղ են հատկացնում բնազդներին: Կենսաբանական ուղղության ուսմունքի միջուկը հետևալն է, որ մարդու անհատական առանձնահատկությունները, որոնք բնութագրում են նրան որպես անհատի, կանխորոշված են բնության կողմից, և հենց այդ պատճառով զարգացման գործընթացը պետք է դիտել որպես հասունացում այն ամենի, ինչը ներդրված է մարդու մեջ ի ծնե: Սոցիալական մոտեցման ներկայացուցիչները մարդու զարգացման, ձևավորման մեջ կանխորոշիչ համարում են մարդու կյանքի պայմանները: Նրանք այն կարծիքին են, որ վատ պայմաններում ապրող երեխաների մտավոր մակարդակը ցածր է լավ պայմաններում ապրող երեխաների մտավոր մակարդակներից: Սոցիալական մոտեցման ներկայացուցիչները, նման պայմաններում ապրող երեխաների համար չեն երաշխավորում մտավոր ուժերի լարում պահանջող կրթություն
Գրականության ցանկ
1. Беличева С. А., Социально-педагогические методы оценки социального развития дезадаптированных подростков / Вестник психосоциальной и коррекционно-реабилитационной работы, 1995, N 1:
2. Пиаже Ж., Моральное суждение у ребенка, М.: “Академический проект”, 2006
3. Мертон Р.К., Социальная структура и аномия. Социология преступности, М.: “Прогресс”, 1966,
4. Вайнингер О., Пол и характер. М.: “FORUM”, 1991,
5. Фрейд З., Психология масс и анализ человеческого Я, М.: “Современные проблемы”, 1926,
6. Крысько В. Г., Психология и педагогика. Курс лекций, 4-е издание, М.: Омега Л”, 2006,
7. Мудрик А. В., Социализация человека: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений, М.: “Издательский центр Академия”, 2004,