Մանկավարժական տակտ

Գին՝ 3000դրամ
Էջերի քանակ՝ 15էջ
Մանկավարժություն և մեթոդիկա
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 3041

Բովանդակություն

Ներածություն
1. Հասկացություն մանկավարժական տակտի մասին
2. Մանկավարժական տակտի նշանակությունը դաստիարակ-աշակերտ, դաստիարակ-ծնող փոխհարաբերություններում
3. Մանկավարժական տակտը եվ դրա իրագործումը մանկավարժական վարպետության ու հաղորդակցման միջոցով պրակտիկայում
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված

Մանկավարժի գործունեությունն ուղղված է անձնավորության ձևավորմանը և զարգացմանը։ Մանկավարժի գերխնդիրն ու առաքելությունը մարդկային էության բացահայտումն է, հոգու կառուցումը։ Հասարակության կողմից կրթական համակարգին ներկայացվող պետական պատվերը՝ ֆիզիկապես և հոգեբանորեն առողջ սերնդի ձևավորումն է, որի իրականացնողը մանկավարժն է։ Մանկավարժը անմիջականորեն չի մասնակցում հասարակական արդյունաբերության գործընթացին, սակայն ձևավորում է մարդ, որը հասարակության նյութական և հոգևոր բարիքների ստեղծողն է, ազգի և պետության հիմնարար արժեքների կրողը և հասարակության ամենաթանկ հարստությունը։ Երկրի բարեկեցությունը, մարդկության առաջընթացը մեծապես կախված է աճող սերնդի ստեղծագործական և հոգևոր ներուժից։ Մանկավարժական կրթությունը ոչ միայն գիտելիքների, վերլուծական տրամաբանության և գործունեության տարբեր ձևերի յուրացում է, այլև մշակույթի, բարոյական և հոգևոր արժեքների մեջ ներթափանցում, ակամա մասնակցություն դրանց ստեղծմանը և զարգացմանը: Այսօր մանկավարժն ավելին է, քան տեղեկություն հաղորդողը, նա անձի մշակույթի ու հոգևոր դաստիարակության առաջնորդ է: Այդ լուրջ և պատասխանատու առաքելությունը իրականացնելու համար մանկավարժին անհրաժեշտ է տիրապետել ոչ միայն գիտական, ակադեմիական, այլև ստեղծագործ ու պատկերավոր մտածողության ձևերին:

Գրականության ցանկ

1. Բալյան Ա. Ա., Մանկավարժական վարպետության հիմունքներ, Երևան, 1988:
2. Թոփուզյան Ա., Ուսուցչին ներկայացվող ժամանակակից պահանջները, Մանկավարժական ժամանակակից հիմնախնդիրներ, Երևան, 2015:
3. Մինասյան Բ., Մանկավարժութեան հիմունքները, Թաւրիզ, 1931:
4. Ուսուցչի մասնագիտական գործունեության ժամանակակից մոդելները, Երևան, 2007:
5. Սամույլենկով Դ. Ֆ., Ուսուցչի վարպետությունը, մանկավարժական տակտը և հեղինակությունը, Երևան, 1963
6. Սիմոնյան Շ. Ս., Մանկավարժական տակտ, Երևան, 1975:
7. Петров Н. А., О значении авторитета и личного примера учителя, М., 1949.
8. Ушинский К. Д., Избранные педагогические сочинения, М., 1953.
9. Ушинский К. Д., Человек как предмет воспитания, Соч., т. 8, М., 1950.

Պատվիրել/