Հատված
XVIII հարյուրամյակի սկզբում Պետրոս I կայսեր կողմից, նոր հյուսիսային մայրաքաղաքից՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու հիմնադրված Պետերգոֆը պետք է դառնար ցարական ամենաշքեղ ամառային նստավայրը: Նոր նստավայրի ստեղծման աշխատանքները տարվում էին ապշեցուցիչ արագությամբ: Արդեն 1723 թ. օգոստոսին տեղի ունեցավ Պետերգոֆի հանդիսավոր բացումը, ընդ որում այդ ժամանակ արդեն հատակագծված էր Ստորին պուրակը, փորվել էր Ծովային ջրանցքը, գործում էին շատրվանների մի մասը, հարդարված էին վերին պալատները և կառուցված էին «Մոնպլեզիր» և «Մարլի» պալատները: Պետերգոֆի անսամբլի պլանային կառուցվածքում ընդհանուր հորինվածքի կանոնավորությունն ու սիմետրիան համադրվում են տեղանքի բնական ռելյեֆի հմուտ օգտագործման և պուրակի, տաղավարի ու շատրվանների առանձին տեղամասերի գեղարվեստական նրբաճաշակ լուծումների բազմազանության հետ:
Գրականության ցանկ
1. Вернова, 1972
2. Петергоф. Государственный музей-заповедник. — http://peterhofmuseum.ru/
3. Экспертиза камня в памятниках архитектуры: Основы, методы, примеры / А. Г. Булах. – СПб.: Наука, 2005.
4. Царицын павильон — http://www.olgin.spb.ru/