Հատված
Դինամիկայի շարքերը վիճակագրական այն շարքերն են, որոնք ցույց են տալիս հասարակական երևույթների մակարդակները որոշակի ժամանակահատվածներում կամ երևույթների առկայությունը ժամանակի որոշակի պահերի դրությամբ:
Դինամիկայի շարքերը բաղկացած են երկու մասից.
- ժամանակահատվածներից կամ ժամանակի պահերից,
- երևույթի չափերը բնութագրող մեծություններից, որը անվանում են շարքի բացարձակ մակարդակներ:
Հիմնականում դինամիկայի շարքերը լինում են երկու տեսակ` միջակայքային, որոնք բնութագրում են երևույթների նակարդակները ժամանակահատվածներում և պահային, որոնք բնութագրում են երևույթների մակարդակների պահի դրությամբ: Դինամիկայի շարքերը կազմելուց հետո առաջին հերթին այն ենթարկվում է տնտեսավիճակագրական վերլուծության, որի համար օգտագործվում են պարզագույն վերլուծական ցուցանիշներ: Այդ ցուցանիշների հաշվարկը կատարվում է շարքի բացարձակ մակարդակների համեմատությունների միջոցով. - բացարձակ հավելաճը,
- աճի տեմպը,
- հավելաճի տեմպը,
- մեկ տոկոս հավելաճի բացարձակ արժեքը,
- թվարկված ցուցանիշների միջինները:
Գրականության ցանկ
1. Կ. Հ. Հակոբյան Վիճակագրության տեսություն Երևան 2004թ.
2. Ալ. Պետրոսյան Վիճակագրության ընդհանուր տեսություն Երևան 2005թ.:
3. Կոստանդյան Ա., Ֆահրադյան Մ., Վիճակագրության ընդհանուր տեսության խնդիրների ժողովածու, Երևան 2003թ.,
4. Елисеева И . И ., Юзбашев М . М ., Общая теория статистики, М . “ Финансы и статистика ”, 1998 г: