Հատված
Հայաստանի համար գինեգործությունը մի քանի առումով տարբերվում է տնտեսության մյուս ճյուղերից: Սա թերևս միակ ճյուղն է, և գինին էլ միակ խմիչքն է, որի մեջ առավելագույնս արտացոլվում է մեր ներուժը` թե՛ կլիմայի, թե՛ հողի և թե՛ պատմա-հասարակական գործընթացների առումով: Աստված մեզ տվել է իդեալական հնարավորություններ, որպեսզի գինու միջոցով աշխարհին ներկայացնենք մեր ինքնությունը: Հայկական գինու և առհասարակ ալկոհոլի արտահանման ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում Ռուսաստանին: Սակայն վերջին ժամանակներում Հայաստանի գործընկեր Ռուսաստանի բարդ տնտեսական իրավիճակը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա՝ կրճատելով երկրից արտահանման ծավալները: