Հատված
Վիճակագրությունում տարբերում են ֆունկցիոնալ կապ և ստոխաստիկ կախվածություն հասկացությունները: Ֆունկցիոնալ են անվանում այն կապը, որի դեպքում գործոնային հատկանիշի որոշակի արժեքին համապատասխանում է արդյունքային հատկանիշի մեկ և միայն մեկ արժեք: Եթե պատճառային կախվածությունը դրսևորվում է ոչ թե յուրաքանչյուր առանձին դեպքում, այլ ընդհանուր, միջին ձևով մեծ թվով դիտարկումների ժամանակ, ապա այդպիսի կախվածությունը կոչվում է ստոխաստիկ: Ստոխաստիկ կապի մասնավոր դեպքն է կոռելյացիոն կապը, որի ժամանակ արդյունքային հատկանիշի միջին արժեքի փոփոխությունը պայմանավորված է գործոնային հատկանիշների փոփոխությամբ:
Գրականության ցանկ
1. Կ.Հ. Հակոբյան, Վիճակագրության տեսություն, 2004թ., էջ 2004թ.
2. Ա.Պետրոսյան, Վիճակագրության տեսություն, 2005թ.