Հատված
Մարքեթինգը տնտեսավարման բնագավառի ոլորտ է, որի շնորհիվ իրականացվող տնտեսական գործունեությունը դառնում է ավելի կանոնակարգված և արդյունավետ: Գոյություն ունեն բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք ընդգծում են մարքեթինգի կարևորությունը, դերն ու նշանակությունը: Մարքեթինգը կարելի է իրականացնել տնտեսության բազմաթիվ բնագավառներում, այդ թվում նաև գյուղատնտեսության մեջ: Այս «գործիքի» շնորհիվ հարցերի պարզաբանումը մարքեթինգային տեսանկյունից բերում է ցանկալի և դրական արդյունքի: Մարքեթինգային առանձնահատկություններին անդրադառնալով` կարելի է առանձնացնել առավել կարևորները, որոնք էական են և կիրառելի: