Հատված
ՀՀ խաղողագործական հիմնական տարածքները գտնվում են կիսաանապատների և չոր տափաստանային գոտում: Այստեղ տարածված են լեռնային գորշ և լեռնաշագանակագույն հողերը: Հողային պայմանները, բացառությամբ ճահճացած և աղակալած հողերի, միանգամայն բարենպաստ են խաղողի վազի մշակության համար: Ընդհանուր առմամբ` Էջմիածնում, Աշտարակում գինեգործությունը մասնագիտացված է թունդ, աղանդերային և լիքյորային գինիների, ինչպես նաև սեղանի սովորական գինիների պատրաստման ուղղությամբ: Այստեղ աչքի են ընկնում Ոսկեհատ և Կանգուն սորտերը ,որոնք ընդունակ են պտուղներում մեծ քանակությամբ շաքար կուտակել:Այս տարածքներում նախկինում այս սորտերի բերքից պատրաստում էին հանրահայտ թնդեցրած Այգեշատ, Օշական ,Աշտարակ և լիքյորային Ոսկեհատ գինիներ; Բացի այդ, դրանց բերքից պատրաստում են նաև սեղանի բնական բարձր թնդությամբ գինիներ` Էջմիածին և Ոսկեվազ: Էջմիածնում այժմ բարձրորակ աղանդերային գինիներ են պատրաստում Կանգուն, Այվազյանի վարդաբույր և Հաղթանակ սորտերի խաղողի վերամշակումից: