Հատված
Շրջակա միջավայրի պահպանության, ռացիոնալ բնօգտագործման և կայուն զարգացման ռազմավարության շրջանակներում գիտական շրջանառության մեջ է մտել նոր` «էկոլոգիական անվտանգություն» հասկացությունը: Տնտեսական զարգացման ներկա փուլում այն անմիջականորեն առնչվում է անվտանգության դասական ըմբռնմանը և նոր գաղափարախոսությամբ, դիտարկվում որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ: Էկոլոգիական անվտանգությունը մարդու կենսական կարևոր էկոլոգիական շահերի պաշտպանվածության վիճակն է, ամենից առաջ նրա իրավունքը ունենալու կյանքի համար մաքուր, առողջ, բարենպաստ շրջակա բնական միջավայր։ Էկոլոգիական անվտանգությունը միաժամանակ շրջակա բնական միջավայրի և մարդու տնտեսական գործունեության հավասարակշռված վիճակի գոյությունն է, երբ միջավայրի վրա անթրոպոգեն բեռնվածությունը չի խաթարում բնության վերականգնման ունակությունը։ Դա նաև կարգավորման, կանխարգելման միջոցառումների մի համակարգ է, որն ուղղված է ժամանակին կասեցնելու անտրոպոգեն վնասակար գործունեությունը և թույլ չտալու արտակարգ իրավիճակների առաջացում։
Գրականության ցանկ
- Մելքումյան Ս. Տնտեսական և Սոցիալական աշխարհագրություն, Ե. 2014
- ՀՀ Վիճակագրական Տարեգիրք, 2017, www.armstat.am
- ԱԿ-ի «Ռիո+20» Գագաթնաժողվ, Կայուն զարգացման օրակարգ, 2016