Հատված
Լեզվի ուսուցումը ակտիվ և բարդ գործընթաց է, որի վրա ազդում են տարբեր արտալեզվական գործոններ: Արտալեզվական գործոնների շարքում դիտարկվում են մոտիվացիան, տարիքը, հիշողությունը, մշակութային իրազեկությունը և գեղարվեստական գրականություն կարդալը, որոնք մեծ դեր են խաղում լեզուներ յուրացնելու ընթացքում: Լեզուների ուսուցման գործընթացի վրա հատկապես մեծ ազդեցություն ունեն սովորողի տարիքը, հիշողությունը, լեզվական ինտուիցիան, կրթական մակարդակը, կենտրոնացումը, մոտիվացիան, մշակութային իրազեկությունը, շրջապատող միջավայրը, համբերատարությունը, աշխատասիրությունը, հոգեբանական գործոնները և այլն: Լեզու սովորողների մոտ ցանկություն, պահանջ, հետաքրքրություն և պատրաստակամություն /մոտիվացիա/ առաջ բերելու նպատակով լեզու դասավանդող ուսուցիչները /կամ դասախոսները/ օգտագործում են տարբեր մեթոդներ և նյութեր, քանի որ լեզու սովորողները, կախված տարիքային առանձնահատկություններից և անձնային հատկանիշների, ունեն տվյալ լեզուն յուրացնելու անհրաժեշտ տարբեր ունակություններ ու հմտություններ:
Գրականության ցանկ
- Երեխայի մշակութային զարգացման հիմնախնդիրը, http://vigotski.blogspot.com/; http://astate.academia.edu/KrishnaBista/Papers/129491/Age_as_an_Affective_Factor_in_Second _Language_Acquisition:
- Колесникова И. Л., Долгина О. А., Англо-русский терминологический справочник по методике преподавания иностранных языков, «Cambridge University Press», 2001.
- Abello-Contesse Ch.2008 — “Age and the critical period hypotheses”- Abello-Contesse Ch, 2008,. ELT journal .
- Cordova C, Alejandro W, Menjivar G, Lisseth Y, Garmendez M, Miguel E, 2010 — Advantages and disadvantages learning English as a foreign language to become bilingual. /Graduation work at University of El Salvador/, 2010.
- Hohnstone R. 2002 — “Addressing ”the age factors: some implications for languages policy”, University of Stirling, Scotland. 2002. http://www.coe.int/t/dg4/ linguistic/source/JohnstoneEN.pdf.
- Kramsch C. Context and Culture in Language Teaching. Oxford: OUP 1993.
- Montgomery M., Raid-Thomas H. Language and Social Life, British Council, 1994.
- Richards, J., & Schmidt, R. /2002). Longman dictionary of language teaching & applied Linguistics /3rd ed.). NY: Pearson Education.
- Sapir E. An Introduction to the Study of Speech, Boston, 1921.