Հատված
Եթե իդեալիզմի, ռացիոնալիզմի, կոնսերվատիզմի, կրոնի փիլիսոփայության շրջանակներում առաջին պլան են մղվում բարոյական արժեքները, ապա կրթության ոլորտում առաջնային է աշակերտների մտածողության զարգացումը, դաստիարակության խնդիրը: Իբրև կրթական արժեքներ առանձնացնում են աշակերտի էրուդիցիան, նրա կատարողականության աստիճանը: Ռեալիզմի, պոզիտիվիզմի, էմպիրիզմի արժեքներին համապատասխանում են հասարակական և մասնագիտական իրազեկության կրթական արժեքները, քաղաքատնտեսությունը: Հումանիզմի և պրոֆեսիոնալիզմի ներկայացուցիչները պաշտպանում են մարդու իրավունքի, նրա ինքնաիրացման արժեքն ուսուցման գործընթացում: Պրագմատիստներն արժեք են համարում օգուտը, սեփական փորձը, կողմնորոշում են կրթությունը դեպի անձնական շահը և երեխայի պահանջմունքները: Հանրագիտակները շեշտը դնում են կրթության մեջ երեխայի ինքնագիտակցման կյանքի պատրաստման վրա կոնֆլիկտային աշխարհում:
Գրականության ցանկ
- Հարությունյան Լ., Հայ ընտանիքի առանձնահատկությունների հաշվառումը, նպատակային կիրառումը որպես դաստիարակության արդյունավետության պայման, «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, հասարակական գիտություններ, 2012, թիվ 7 /9/:
- Вендровская Р., Традиция как аксиологическая категория образования. Образование: Образование: идеалы и ценности. Историко-теоретический аспект, М., 1995.
- Гидденс Э.,Устроение общества: Очерк теории структурации, М: Академический Проект, 2005.
- Равкин З., Конструктивно-генетическое исследование ценностей образования-одно из направлений развития современной отечественной педагогической теории. Образование: идеалы и ценности. Историко-теоретический аспект, 1995.