Հատված
Լոգոպեդիան գիտություն է խոսքի խանգարման, նրա կանխարգելման մեթոդների, ախտորոշման շտկման մասին: Այն ուսումնասիրում է խոսքի խանգարման պատճառները, զարգացման մեխանիզմները, սիմպտոմները, կառուցվածքը, մշակում կոորեկցիոն ազդեցության համակարգը: Որպես գիտության ինքնուրույն բնագավառ՝ լոգոպեդիան ձևավորվել է XIX դարի 2-րդ կեսին: Մինչև XX դարի 30-ական թվականները խոսքային խանգարումները դիտվում էին որպես խոսքաշարժողական մկանների արատի հետևանք, խոսքի թերությունները դիտվում էին արտաբերման շարժողական դժվարությունները ախտանիշային եղանակով հաղթահարելու տեսակետից: Այս հարցերը շնչառական համակարգի շտկման հիմնահարցի հետ միասին կազմում էին լոգոպեդիայի հիմնական բովանդակությունը, գործնական շտկողական միջոցառումներն ունեին առավելապես բժշկական ուղղվածություն: Խոսքային գործունեության բնույթի մասին գիտական պատկերացումների ընդլայնումն ու խորացումը արմատապես փոխեցին լոգոպեդիայի ուղղություն:
Գրականության ցանկ
- Եսայան Ա., Կրթական իրավունք: Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2011 էջ 500-501; 504-509:
- Հովյան Գ. Ռ., Երեխաների հնչարտաբերման թերությունների շտկման աշխատանքներ, Երևան, 2008:
- Հովյան Գ.. Գրավոր խոսքի խանգարումների շտկմանն ուղղված վարժություններ, Երևան, 2007:
- Պայլոզյան Ժ.., Թադևոսյան Է. Ռ. Հանրակրթական դպրոցի լոգոպեդական աշխատանքի հեռանկարային պլաններ. Երևան , 2007:
- Быюэсъшщ П. П. , Вючррстэря ясшхюыюушя, М.; Л.;1930.
- Лалаева Р. И., Нарушения устной речи и система иx коррекции у умственно отсталыx школников , 1977.
- Лхюэтьхт А.Н., Прюсыхьы ярчцштшя ясшхшъш, 1965.