Հատված
Հնաբանությունները սահմանափակ գործածություն ունեցող, տարբեր պատճառներով գործածությունից դուրս եկած բառեր են, որոնց դերը «գեղարվեստական ոճում շատ ավելի ոճական, արտահայտչական է, քան անվանողական»: Այլ կերպ ասած` «հնաբանություններն ակտիվ գործածությունից դուրս եկած բառեր են, որոնք սովորաբար ընկալվում են որպես լեզվի զարգացման ավելի վաղ շրջանի մնացուկ»: Հնաբանությունները սովորաբար առաջանում են արտալեզվական, երբ գործածությունից և կենցաղից դուրս են գալիս բազմաթիվ առարկաներ ու հասկացություններ, այդ թվում` դրանք անվանող բառերն ու արտահայտությունները, և ներլեզվական գործոնների ազդեցությամբ: Ըստ պրոֆ. Լ. Եզեկյանի` «ներլեզվական գործոնների ազդեցությամբ առաջացած հնաբանությունները պայմանավորված են բառապաշարի կատարելագործման և մշակման պահանջներով, լեզվի զարգացման ներքին օրինաչափություններով և կապված են լեզվական տարբեր իրողությունների փոփոխությունների պատմական գործընթացքով»:
Գրականության ցանկ
- Աղայան Էդ., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984:
- Աղայան Էդ., Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, 1976:
- Սուքիասյան Ա., Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 1989:
- Մելքոնյան Ս., Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանություն, Երևան, 1984:
- Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, 2003:
- Եզեկյան Լ., Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն և ոճը, Երևան, 1975: