Հատված
Երեխայի խոսքի զարգացումը նախադպրոցական մանկավարժության կարևորագույն խնդիրներից մեկն է: Խոսքի շնորհիվ է տեղի ունենում նախադպրոցականի հոգեկան զարգացումը, սոցիալականցումը, ձևավորվում է նրա ներաշխարհը: Նախադպրոցական տարիքում խոսքի զարգացման խնդիրներից առանձնահատուկ կարևորվում են կապակցված խոսքի ձևավորումն ու զարգացումը, քանի որ կապակցված խոսքի միջոցով է իրականացվում լեզվի և խոսքի հիմնական` հաղորդակցման գործառույթը: Կապակցված խոսքը մտավոր գործունեության բարձրագույն ձևն է, այն որոշում է երեխայի խոսքային և մտավոր զարգացման մակարդակը: Բանավոր կապակցված խոսքի տիրապետումը նպաստավոր պայմաններ է ստեղծում դպրոցական ուսուցմանը նախապատրաստվելիս: Նախադպրոցական մանկավարժությունն ընդհանուր մանկավարժությունից առանձնացել է 19-րդ դարի 2-րդ կեսին՝ կապված մի կողմից մանկան հոգեբանության զարգացման և գիտության ինքնուրույն բնագավառ դառնալու, մյուս կողմից՝ նախադպրոցական հիմնարկների հանդես գալու և տարածվելու հետ: Երեխաների հասարակական դաստիարակության գաղափարը առաջինը հիմնավորել և պրոլետարական երեխաների համար առաջին նախադպրոցական հիմնարկը ստեղծել է անգլիացի ուտոպիստ-սոցիալիստ Ռ․ Օուենը:
Գրականության ցանկ
- Берн Р., Развитие Я концепции, М., 1986.
- Булатова О. С., Педагогический артистизм, М., 2001.
- Винникова И., Игри на развите психических процесов // Н. Ш., N3, 2002.
- Иванова Л. П., Проблемы развития речи детей дошкольного возраста // Международный журнал экспериментального образования, 2009, № 5.
- Хугеян А.В. Казарян А.М., Вклад отечественных ученых в развитии дошкольного образования Дошкольное образование: история и современность Сборник научных статей, Минск 2015.
- Шахнарович A.M., Семантика детской речи, психолингвистический анализ: Автореф. дис., д-ра филол. наук. м. , 1985: