Հատված
Թեմայի ընտրության հիմնավորումը: Սույն աշխատանքի թեման է «Обьекты всемирного наследства ЮНЕСКО в РА»: Հայաստանն այն երկրներից է, որն ունի նախնիներից իրեն հասած մշակութային հարուստ ժառանգություն, սակայն դրա պահպանման համար հատուկ միջոցներ, ցավոք, չունի: Հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործում է մշակութային կոթողների նորոգման ու պահպանման համար, սակայն դրանք չեն բավարարում շատ ավանդական ու հին կոթողներ փրկել ոչնչացումից: Դրա համար էլ Հայաստանը միացել է Յունեսկոյի Մշակութային ժառանգության պահպանությանը և բազմաթիվ հայտեր է ներկայացրել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության համար:
Աշխատանքի արդիականությունը: Նախկինում մշակութային ժառանգության պահպանության գործողությունները հիմնականում ուղղված էին նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, որը համարվում էր ավելի առաջնահերթ խնդիր: Վերջին տարիներին, երբ որոշակի կարգավորվեց մշակույթի ոլորտի օրենսդրական դաշտը, ճշտվեցին մշակութային քաղաքականության ուղղությունները, ինչպես նաև ավելացավ մշակույթի ոլորտի ֆինանսավորումը, հնարավորություն ընձեռվեց նաև ամբողջական ծավալով անդրադառնալ ոչ նյութական մշակութային ժառանգության խնդիրներին: Թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, պաշտպանությունը, զարգացումը և տարածումը այսօր դիտարկվում է մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը:
Գրականության ցանկ
1.Ա. Դավթյան, Երկնագույն մզկիթը՝ որպես մշակութային ու հոգևոր կյանքի կենտրոն, Հայաստանի կրոնները, աղբյուրը՝ http://www.v1.religions.am/arm/gallery/media/Երկնագույն_մզկիթը_որպես_մշակութային_ու_հոգևոր_կյանքի_կենտրոն
2.Առաքելյան Ս.Ա. Ազատ գետի հովտի երկրաբանությունը և բնության հուշարձանների էկոզբոսաշրջային գնահատման որոշ հարցեր, ԵՊՀ, Հոդված, աղբյուրը՝ http://www.ysu.am/files/azat.pdf
3.Դպրոցական մեծ Հանրագիտարան, Գիրք 2
4.Ժողովրդական արվեստ, Դուդուկ, Ակունք, 01.05.2010, աղբյուրը՝ http://akunq.net/am/?p=3678
5.Հայաստանի հրաշալիքները, Երկրորդ լրամշակված հրատարակություն, Արեգ, Երևան 2009,
6.Հայկական սովետական հանրագիտարան, Երևան 1983, հ. 9, էջ 550, Ջուղայի գերեզմանատուն,
7.Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, Երևան, 1984թ.
8.Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986,
9.Ռ. Շուխյան, Իրանի հյուսիսի հայկական ճարտարապետական զարդերը, 25.03.2017, Արմենիա Սպուտնիկ, աղբյուրը՝ https://armeniasputnik.am/culture/20170325/6792073/iran-haykakan-ekexeci-vanahamalir-hushardzan.html