Հատված
Էթիկա բառը ունի հունական ծագում, նշանակում է վարք, ժամանակի ընթացքում էթիկա ասելով՝ սկսել են հասկանալ ոչ միայն առհասարակ վարք, այլ օրինակելի վարք կամ վարքի այն նորմերը, որոնց պիտի հետևեր ամեն մի բարոյական ու առաքինի անձ: Ցանկացած ոլորտում բարոյական նորմերին, էթիկային հետևելը կարևոր է:
Բանավեճի կանոններն են.
- Բանավեճի համար ընտրված է կոնկրետ թեմա:
- Բանավեճին մասնակցում են երկու կողմեր:
- Երկու կողմերն էլ օգտագործում են ապացույցներ:
- Կա դատավոր կամ ժյուրի:
- Ապացուցման պարտավորությունը կրում է կողմերից մեկը:
Բանավեճ վարող կողմերը բոլորի նկատմամբ պետք է դրսևորեն միատեսակ վերաբերմունք՝ նախապատվություն չտալով կողմերից որևէ մեկին: Բանավեճի ավարտին լսարանը պիտի հավատա մեկին, այսինքն՝ միայն մի կողմը պիտի հաղթանակի: Բանավեճ վարողները պետք է հստակորեն պատկերացում ունենան բանավեճի թեմայի մասին, որ կարողանան առաջադրել բանավեճի խնդիրը՝ հիմնավորելով իրենց կարծիքը:
Գրականության ցանկ
- Բալայան Ա., Փիլիսոփայություն. Դասախոսությունների համառոտագրեր, Երևան, 2012:
- Մարտիրոսյան Ս., Հայկական համացանցի զարգացումները, «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 8, 2012:
- Շափաղաթյան Հ. Քաղաքական մասնակցության արդի հիմնախնդիրները,Երևան, 2007:
- Светенко Т. В., Путеводитель по дебатам, М., 2002.
- Этические дебаты, https://fil.wikireading.ru/17205.
- https://armenpress.am