Հատված
Միջատաբանություն (էնտոմոլոգիա), գիտություն միջատների մասին, կենդանաբանության բաժին։ Սկզբնական շրջանում միջատաբանությունն ուսումնասիրել է բոլոր հոդվածոտանիներին, սակայն հետագայում սահմանափակվել է միջատների դասով։ Ժամանակակից միջատաբանությունը համալիր գիտություն է, որն ուսումնասիրում է միջատների կառուցվածքը և կենսագործունեությունը, անհատական և պատմական զարգացումը, ձևերի բազմազանությունը, աշխարհագրական տարածվածությունը, կապը միջավայրի հետ և այլն։
Միջատաբանությունը բաժանվում է 2 բաժնի.
- ընդհանուր կամ տեսական միջատաբանություն
- կիրառական միջատաբանություն։
Ընդհանուր միջատաբանությունն ընդգրկում է միջատների մորֆոլոգիան, անատոմիան, բջջաբանությունը, սաղմնաբանությունը, հնէաբանությունը, կարգաբանությունը և այլն։ Կիրառական միջատաբանությունը ուսումնասիրում է գյուղատնտեսական բույսերի և մթերքների վնասատուներին, մարդու, կենդանիների և բույսերի հիվանդություններ փոխանցողներին, մակաբույծներին, ինչպես նաև օգտակար (մեղու, շերամ, բույսերը փոշոտողներ, հող առաջացնողներ և այլն)։
Գրականության ցանկ
- Ընդհանուր էնտոմոլոգիա առարկայի լաμորատոր – գործնական պարապմունքների ձեռնարկ / Ա. Ա. Մանվելյան; ՀՊԱՀ.- Եր., 2010,