Հատված
Պետական իշխանության մյուս մարմինների հետ Սահմանադրական դատարանի փոխհարաբերակցության առանձնահատկությունները պայմանավորված են Սահմանադրական դատարանի առանձնահատուկ դերով ու կարևորությամբ: ՀՀ Սահմանադրական դատարանը սերտ փոխհարաբերակցության մեջ է գտնվում պետական իշխանության՝ օրենսդիր, գործադիր ու դատական մարմինների հետ: Պետական իշխանության մարմինների հետ սահմանադրական դատարանի փոխհարաբերությունները պայմանավորված են՝
- Սահմանադրական դատարանի ձևավորման կարգով,
- Դատարանի լիազորություններով,
- Գործունեության կարգով,
- Որոշումների բնույթով:
Առաջին հերթին, պետք է նշել, որ սահմանադրական դատարանների կազմավորման կարգը (հիմունքները), որպես կանոն, ամրագրվում է հիմնական օրենքներում (սահմանադրություններում), իսկ առանձին հարցեր սահմանվում են նաև այլ օրենքներով (մասնավորապես օրգանական կամ սահմանադրական): Այդ մարմինների ձևավորման գործընթացը ոչ բոլոր պետություններում է նույնը:
Գրականության ցանկ
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, ՀՀՊՏ12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (27.11.2005), ՀՀՊՏ12.05/ Հատուկ թողարկում Հոդ. 1426
- Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիա, ընդ. է11.1950, ՀՀՊՏ 2002.06.05/17(192) Հոդ.367
- Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք, ընդ. է՝02.2007, ուժի մեջ է մտել՝ 18.05.2007, ՀՕ-135-Ն, ՀՀՊՏ 2007.04.18/20(544) Հոդ.489
- Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենք, ընդունվել է՝06.2006, ուժի մեջ է մտել՝ 01.07.2006, ՀՕ-58-Ն
- Հարությունյան Գ., Մանասյան Ա. Ա., Սահմանադրական վերահսկողություն, Երևան, Իրավունք, 2015, 345 էջ
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ, Ընդ. խմբ. Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի, Երևան, 2010, 1089 էջ