Հատված
Գովազդային հոլովակները, պաստառներն ու վահանակները միշտ ուշադրության են արժանանում։ Շատերը նույնիսկ մտապահում են որոշ գովազդներ, ոմանք էլ պարզապես նայում անցնում են։ Թ» գովազդն ինչ նպատակ է հետապնդում գաղտիք չէ. տնտեսվարող սուբյեկները կամ գովազդի հեղինակները ամեն ինչ անում են սպառողի ուշադրությունը գրավել համար։ Հաճախ գովազդները աննկատ ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա և խանութ մտնելիս նրանք ակամայից փնտրում են հենց գովազդված ապրանքը։ Այնպես որ ՝գովազդները մեր կյանքի անբաժան մասն են։ Պարզապես սպառողին մնում է կուլ չգնալ դրանց և փորձել ճիշտ ընտրություն կատարել։ Գովազդը միջոցառումների համալիր է՝ ուղղված ապրանքների ու ծառայությունների վերաբերյալ հավանական գնորդներին անհրաժեշտ տեղեկատվության հաղորդմանը, նրանց վրա ներգործությանը, համոզմանը: Այլ կերպ ասած, գովազդը որոշակի լսարանի հետ նպատակաուղղված հաղորդակցման միջոց է, որի նպատակն է հասնել ցանկալի արդյունքի՝ ապրանքների ու ծառայությունների վաճառքի ծավալի աճի շնորհիվ:
Գրականության ցանկ
- Юхневич И.Н. Поведение покупателей. Минск. 2003.
- Дымшиц М.’’Манипулирование покупателем. М.2004
- Клаус Мозер. Психология маркетинга и рекламы. М. 2004.