Հատված
Ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներ, այնպես էլ մեր հանրապետությունը կրթության որակին ներկայացվող պահանջներն արտահայտում է պետական չափորոշիչների միջոցով, որոնք հիմք են դառնում ծրագրերի, դասագրքերի, ուսումնական նյութերի ստեղծման և ուսուցման գործընթացի պլանավորման արդյունավետ իրականացման համար: Ուսուցիչը պետք է պլանավորի ոչ միայն բովանդակության մատուցումը, այլև աշակերտների գործողություններնու գնահատումը: Դասի ճիշտ պլանավորումը ուսուցչի մասնագիտական կարևոր խնդիրներից է: Դասապլան կազմելու հիմնական նպատակն է օգնել աշակերտներին ուսումնական ակնկալվող արդյունքներին (սովորողին ներկայացվող պահանջների պարտադիր նվազագույն մակարդակ) հասնելու համար: Դասապլանում արտացոլվում է հատկապես այն ամենը, ինչը կարևորվում է ուսուցչի կողմից, ընդ որում` այնքան էլ էական չէ, թե ինչ ձևաչափով է արտահայտվում այն։ Կասկած լինել չի կարող, որ պլանավորման համար հիմնական ուղեցույցըպետք է դառնա չափորոշիչը (և ոչ թե առարկայական ծրագիրը կամ դասագրքի որոշակի պարագրաֆը): «Ուսուցիչների մեջ պետք է ձևավորել չափորոշիչից օգտվելու մշակույթ: Չափորոշիչը պետք է դիտարկել որպես դասապրոցեսի առանցք և ըստ այդմ՝ կազմակերպել ուսումնական գործունեությունը»:
Գրականության ցանկ
- Հանրակրթական դպրոցի տնօրենի ուղեցույց, պրակ I, ԿԱԻ, Երևան, 2004։
- Խաչատրյան Հ., Չափորոշչահեն կրթության որոշ հարցեր, «Մարդ և հասարակություն» գիտամեթոդական ամսագիր, N 1, 2011։
- Հակոբյան Ս., Նկատառումներ արդյունավետ ուսումնառության մի քանի խնդիրների վերաբերյալ, «Մարդ և հասարակություն» գիտամեթոդական ամսագիր, N 1–2, 2006։