Հատված
«Մակերես» հասկացությունը մեզ ծանոթ է ամենօրյա փորձից: Բոլորն էլ հասկանում են այն խոսքի իմաստը, երբ ասվում է` սենյակի մակերեսը տասնվեց քառակուսի մետր է, այգու հողակտորի մակերեսը ութ ար է և այլն: Այժմ մենք կդիտարկենք հարցեր, որոնք վերաբերում են բազմանկյունների մակերեսներին: Կարելի է ասել` բազմանկյան մակերեսը հարթության այն մասի մեծությունն է, որ գրավում է այդ բազմանկյունը: Մակերեսներ չափելու համար ընտրվում է չափման միավոր, և դա համանման է հատվածների երկարությունների չափմանը: Որպես մակերեսների չափման միավոր է ընդունվում այն քառակուսին, որի կողմը հավասար է հատվածների չափման միավորին: Այսպես, եթե իբրև հատվածների չափման միավոր ընդունվում է սանտիմետրը, ապա որպես մակերեսների չափման միավոր է ծառայում 1 սմ կողմով քառակուսին: Այդպիսի քառակուսին կոչվում է քառակուսի սանտիմետր և նշանակվում է սմ/2 : Նույն կերպ որոշվում է քառակուսի մետրը (մ2), քառակուսի միլիմետրը (մմ2) և այլն:
Գրականության ցանկ
- Լ.Աթանեսյան,թարգմ.՝Ս.Հակոբյան, Երկրաչափություն 8-րդ դասարան, 2012թ.
- Աթանասյան Լ. Ս., Բուտուզով Վ. Ֆ. և ուրիշներ, Երկրաչափություն-9. դասագիրք հանրակրթ. դպր. 9-րդ դասարանի, Եր., Զանգակ-97, 2013 թ.,
- Այվազյան Է. Ի., Մաթեմատիկական ապացուցումների ուսուցման մեթոդաբանական հիմունքները, Եր., Էդիթ Պրինտ, 2007 թ., 306 էջ: