Հատված
Դիվանագիտական բանակցությունները պետության ներկայացուցիչների միջև քաղաքական, տնտեսական և այլ հարցերի շուրջ երկկողմ կամ բազմակողմ պաշտոնական քննարկումներ են, որի նպատակն է արտաքին քաղաքական ռազմավարության, մարտավարության և համապատասխան դիվանագիտական գործողությունների համաձայնեցումն է, կարծիքների փոխանակումը, տեղեկատվության փոխադարձ փոխանակումը, համաձայնագերի կնքման նախապատրաստությունները, վիճելի հարցերի կարգավորումը և այլն: Դիվանագիտական բանակցությունները պետությունների միջև առաջացող հակամարտությունների և վեճերի խաղաղ կարգավորման հիմնական եղանակն են, ինչպես նաև միջազգային իրավունքի ամենարդյունավետ մեթոդներից մեկը, որը նպաստում է պետությունների միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Բանակցությունները, որպես պետությունների և կառավարությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների, հատուկ լիազորություններով ներկայացուցիչների, դիվանագետների միջև պաշտոնական շփման ձև հայտնի են դեռևս հնուց: «Բանակցություններ» բառը առաջացել է հենց դիվանագիտության ծագման հետ մեկտեղ, այսինքն՝ առաջին պետական կազմավորումների ի հայտ գալու և զարգացման ժամանակներից: Այդ ժամանակաշրջանում բանակցությունների հիմնական թեման, որպես կանոն, պատերազմի և խաղաղության հարցերն էին, ռազմական միությունների ստեղծումը և այլն: Սակայն ժամանակի ընթացքում բանակցությունների վարման մեթոդներն ու ձևերը փոխվեցին և սկսեցին ներառել ոչ միայն ռազմական հարցերի կարգավորումը, այլ միջազգային հարաբերություններին առնչվող խնդիրները:
Գրականության ցանկ
- Дипломатический словарь. — М., 1994. -Т. 1. -С. 324-325.
- Гуменюк В. Международные конференции //«Политика и Время» — 1998. № 8.
- Зорин В. А. Основы дипломатической службы. -М., 1977.
- Блищєнко И. II., Дурденевский В. Н., Дипломатическое и консульское право.М., 2005