Հատված
Խորհրդային Հայաստանը գտնվում էր բավական ծանր վիճակում: Թուրքական արշավանքի հետևանքով քայքայվել էր երկրի ամբողջ տնտեսությունը, տրանսպորտային ցանցը: Շարունակվում էին սովը, համաճարակները: Երկրում կար մոտ 235.000 սովյալ, որոնց մեծ մասը գաղթական էր: Երկրի քայքայված տնտեսության վերականգնման, անվտանգության ապահովման համար կարևորագույն քայլ էր նրա մուտքը Անդրկովկասյան ֆեդերացիա և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (ԽՍՀՄ): 1917-1921թթ. նախկին Ռուսական կայսրության տարածքում առաջացել էին մի շարք խորհրդային ազգային հանրապետություններ, որոնք շրջապատված էին հակախորհրդային, թշնամական ուժերով: Խորհրդային հանրապետությունների հետագա փոխհարաբերությունների հարցը գտնվում էր նրանց ղեկավարությունների, առաջին հերթին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարության, անձամբ Վ. Ի. Լենինի ուշադրության ներքո: Բեկում մտցնելով Ռուսաստանում բռնկված քաղաքացիական պատերազմի մեջ՝ Խ. Ռուսաստանի ղեկավարությունը քայլեր ձեռնարկեց խորհրդային հանրապետությունների միավորման ուղղությամբ: Այդ հարցը հատուկ քննարկման նյութ դարձավ 1921թ. մարտին Մոսկվայում գումարված ՌԿ(բ)Կ 10-րդ համագումարում: Այդտեղ ընդունված բանաձևում նշվում էր, որ խորհրդային հանրապետությունների պաշտպանության, փոխօգնության, տնտեսության վերականգնման, ազգերի համերաշխության, ռազմաքաղաքական սերտ հարաբերություններ հաստատելու ընդհանուր շահերը թելադրում են առանձին խորհրդային հանրապետությունները միավորել:
Գրականության ցանկ
- Ալ. Խատիսյան, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը. Եր., 1968
- Ալիխանյան Ս.. Սովետական Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ազատագրման գործում. Ե. 1966.
- Զոհրաբյան Է. Ա., Սովետական Ռուսաստանը և հայ-իրանական հարաբերությունները 1920-1922թթ, Երևան. 1985
- Եսայան Ա., Հայաստանի միջազգային իրավական դրությունը 1920-1922թթ., Երևան-1967թ.
- Ղազախեցյան Վ.Ն. Հայաստանը 1920-1940թթ., երևան – 2006թ.
- Քառյան Ս.Մ., Հայաստանի միջազգային դրությունը ու արտաքին քաղաքականությունը 1918-1923թթ., Երևան – 2005թ.
- Մ. Արզունամյան, Արհավիրքից վերածնունդ, Երևան – 1973թ.
- Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում։ Փաստաթղթերի և նյութերի ժող., Ե., 1960։
- «Խորհրդային Հայաստան», հուլիսի 10, 1921թ., «ՀՍԽՀ դեկրետների և հրամանների ժողովածու», պրակ Էջմիածին, 1921թ.
- Агаев С.Л., Иран в период политического кризиса 1920-1925гг. М., 1970
- Юсупов И.А., Установление и развитие советско-иранских отношений (1917-1927гг.), Ташкент, 1969