Հատված
Որպես այդպիսին, հայ-հռոմեական ռազմաքաղաքական առաջին մերձեցումները կարելի էր նկատել դեռևս Հայոց Արտաշեսյան տոհմի ներկայացուցիչ Տիգրան III-ի օրոք (Ք.ա. 20 – 8 թթ.): Նա եղբայրն էր Հռոմի կողմից նախաձեռնած և հայ իշխանների կողմից դավադրաբար սպանված Արտաշես II-ի և որդին հենց նույն հռոմեացիների դավադրության արդյունքում սպանված Արտավազդ II-ի: Եվ թեպետ նա չէր կարողացել ազատվել գերությունից ու տարվել էր Հռոմ, սակայն կյանքի մեծ մասն անցկացնելով հռոմեական արքունիքում՝ Տիգրան III-ը չէր դարձել հռոմեացի: Նա մտածում էր հայեցի: Չնայած նրան, որ Տիգրան III-ը հայկական գահին հաստատվեց Օգոստոս կայսեր ձեռնադրմամբ, սակայն նա չէր ցանկանում դառնալ վերջինիս արևելյան քաղաքականություն մասը, որը նախատեսում էր Հռոմին ռազմական աջակցություն ցույց տալ արևելքում մղվող պատերազմներում: Սրա հետ չէր կարող հաշտվել Հռոմը, որը Տիգրան III-ի մահից հետո Հայոց գահին նստեցրեց նրա կրտսեր եղբորը՝ Արտավազ III-ին, ով շուրջ երեք տասնամյակ գտնվելով Հռոմում՝ խորթացել էր հայրենի բարքերին և ծառայում էր հանուն հռոմեական շահերի: Սակայն նա Հայոց գահին երկար ժամանակ չմնաց (Ք.ա. 5 – 3 թթ.): Հայ ժողովուրդն ապստամբություն բարձրացրեց և հայկական գահին վերականգնեց Տիգրան III-ի որդուն՝ Տիգրան IV-ին և դստերը՝ Էրատոյին, որոնցով էլ Ք.հ. 1 թ-ին ավարտվեց Արտաշեսյան հարստությունը:
Գրականության ցանկ
- Աղայան Ծ., Առաքելյան Բ., «Հայ ժողովրդի պատմություն», հատ. II, Երևան, 1984:
- Բայբուրդյան Վ., «Իրանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը)», Երևան, 2005:
- Իշխանյան Ռ., «Պատկերազարդ պատմություն Հայոց», Գիրք Ա, Երևան, 1990:
- Մանանդյան Հ., «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հատ. Բ, մաս Ա, Երևան, 1957:
- Մելիք-Բախշյան Ստ., «Հայ ժողովրդի պատմություն (սկզբից մինչև XVIII դարի վերջը)», Երևան, 1975:
- Дашков С., «Цари царей — Сасаниды. История Ирана III — VII вв. в легендах, исторических хрониках и современных исследованиях», Москва, 2008.
- Дибвойз Н., «Политическая история Парфии» / Пер. с англ., науч. ред. и библиографич. приложение В. П. Никонова. — СПб., 2008.
- Массон М., «Новые данные по истории Парфии», ВДИ, 1950, №3.
- Нерсисян М., «Противоборство центральных княжеств и нахарарств» // История армянского народа, Ереван, 1985.