Հատված
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ասիական արևելքի սոցիալիստական պետություններից է: Տարածքով ամենամեծ երկիրն է Արևելյան Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Վերջին տարիների ընթացքում Չինաստանի տնտեսությունը դարձավ ամենախոշորն աշխարհում և Չինաստանին սկսեցին որակել գերտերություն: Ինչպես ցանկացած երկրի, այնպես էլ ՉԺՀ-ի կյանքում ուղղորդիչ դերակատարում ունի Սահմանադրությունը: ՉԺՀ չորրորդ Սահմանադրությունը մշակվել է հատուկ հանձնաժողովի կողմից և ընդունվել ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի հինգերորդ նստաշրջանում՝ 1982 թ. դեկտեմբերի 4-ին։ Նոր Սահմանադրության մեջ արտացոլվել է Դեն Սյաոպինի անցկացրած «սոցիալական արդիականացման» ուղեգիծը, որի նպատակը սոցիալիստական շուկայական տնտեսության կառուցումն է: Սահմանադրությունը ՉԺՀ-ն բնորոշում է որպես «ժողովրդի դեմոկրատական դիկտատուրայի սոցիալիստական պետություն»: Սահմանադրությունն ամրագրում է նաև կոմկուսի ղեկավար դերը, մարքսիզմ-լենինիզմի, Մաո Ցզեդունի և Դեն Սյաոպինի գաղափարների հիմնարար նշանակությունը:
Գրականության ցանկ
- Մհեր Սահակյան, «Չինաստան-ԿԺԴՀ տնտեսական հարաբերությունները ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների համատեքստում», Գլոբուս, #11-12, 2014, http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13069
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակության սոցիալ-քաղաքական կառուցվածքի առանձին ինստիտուտների սահմանադրաիրավական վերլուծություն / Сборник научных статей шестой годичной научной конференции Российско-Армянского (Славянского) университета (5-9 декабря 2011г.): -Ер.: Изд-во РАУ, 2012, —
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սահմանադրությունը. տեսա- կան-իրավական վերլուծություն: Մենագրություն, -Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2012, 228 էջ: 22
- Քաղաքացու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ապա- հովման սահմանադրաիրավական հիմունքները Չինաստանի Ժողովրդական Հանրա- պետությունում, «Հանրային կառավարում» գիտական հանդես, Եր., 2012, N3, — էջ 92- 100,
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքային կազմա- կերպման սահմանադրական հիմունքները, «Մխիթար Գոշ» գիտական հանդես, -Եր., 2012, N3, -էջ 107-111,
- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքները և առանձնահատկությունները, «Արդարադատություն» գիտական հանդես, -Եր., 2012, N3, -էջ 19-27:
- Քաղաքացիության իրավական կարգավորման առանձնահատկությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում / Գավառի պետական համալսարանի 2011 թվականի դեկտեմբերի 21-25-ի գիտական խորհրդաժողովի գի-տական հոդվածների ժողովածու: -Եր., 2012, էջ 111-119,
- «Конституция Китайской Народной Республики»` https://ru.wikipedia.org/wiki.
- Ministry of Foreign Affairs of the People’s Republic of China
- https://www.fmprc.gov.cn/mfa_eng/