Հատված
Եթե մեծ ու բուռն կրքերը հատուկ են ողբերգություններին, ապա նրանք պակաս կարևոր չեն նաև մնջախաղային ավեստի համար: Մեր արվեստը ինչ որ կերպով ենթարկված է հեռանկարի կանոններին. մանր մանրամասնությունները կորչում են հեռավորության վրա: Պարային պատկերներում անհրաժեշտ են կտրուկ գծեր, ուժեղ բնավորություններ, համարձակ զանգվածներ, հակադրությունները և կոնտրաստները նույնքան արտահայտիչ են, որքան նրբաճաշակ կիրառությունը: Նրբաճաշակ վարպետը մի հայացքով պետք է կանխագուշակի ամբողջ կազմի տպավորությունը, և երբեք չզոհաբերի ամբողջը, հանուն մասնակիի: Չմոռանալով գլխավոր գործող անձանց մասին, նա պետք է մտածի մասնակիցների մեծամասնության մասին: Եթե նա իր ողջ ուշադրությունը կենտրոնացնի առաջին պարողնեի ու պարուհիների վրա, գործողությունը կդառնա սառը, տեսարանների զարգացումը կդանդաղի, և կատարումը ոչ մի տպավորություն չի թողնի: