Հատված
Կենդանիների վարք ասելով` հասկանում ենք բոլոր այն գործողությունները, որոնք կատարում են կենդանիները: Օրինակ նրանք կարող են կեր փնտրել և սնվել, վտանգի պահին զգուշանալ թշնամիներից, զույգ փնտրել բազմացման համար, սերունդ տալ և խնամել նրանց: Կենդանիների վարքի մաս է կազմում նաև քունը: Կենդանական աշխարհում հոգեկանի զարգացումը սերտ կապված է նյարդային համակարգի առաջացման և գլխուղեղի կազմավորման հետ: Կենդանիների վարքի մեջ կարելի է առանձնացնել առանձին գործորությունների հաջորդականությունը` որպես պատասխան իրադրության փոփոխություններին: Այդպիսի փոփոխությունները կոչվում են գործարկման մեխանիզմներ և կարող են ունենալ ներքին ծագում: Օրինակ` եթե ամբողջ սնունդն օրգանիզմում մարսվում է, կենդանին սկսում է քաղց զգալ: Այդ զգացողությունը գործարկող մեխանիզմ է կեր հայթայթելու համար: Վարքի պարզագույն ձևերից են տրոպիզմները և բնազդները: Տրոպիզմներ են կոչվում բիոտիկ գործոններին յուրօրինակ շարժումներով հակազդելու եղանակները:Այն հատուկ է ցանցանման նյարդային համակարգ ունեցող կենդանիներին: Բնազդներ են կոչվում միջավայրի գոյություն ունեցող որոշակի պայմաններին հակազդելու բարդ բնածին ձևերը:
Գրականության ցանկ
- Ս.Արզումանյան. «Հոգեբանություն». Երևան 2003. էջ 24-29
- Ա.Վ.Պետրովսկի. «Ընդհանուր հոգեբանություն», Երևան 1974. էջ 39-68
- Ղ. Գրիգորյան, Զ. Գրիգորյան. «Կենդանիների զգայարանները, վարքը և փոխըմբռնումը>, Երևան 1989.