Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938թթ.

Գին՝ 1200դրամ
Էջերի քանակ՝ 6էջ
Կրոն
Աշխատանքի տեսակ՝ Ռեֆերատ
Աշխատանքի ID` 3493

Բովանդակություն

Ներածություն

Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 թթ.

Եզրակացություն

Գրականության ցանկ

Հատված

1929-1930թթ. ԽՍՀՄ-ով մեկ առավել լայն թափ ստացավ կոլեկտիվացման շարժումը, որը հարմար պատրվակ ծառայեց հոգևորականության նկատմամբ բացահայտ հալածանքներ սկսելու համար: Համատարած բնույթ ստացան եկեղեցիների գրավումը և դրանք «կոլտնտեսությունների կարիքներին ծառայեցնելը, մանավանդ պահեստներ և շտեմարաններ դարձնելը»: Եկեղեցին ոչնչացնելու համար քահանաների վրա հսկայական եկամտահարկեր դրվեցին` քաջ գիտակցելով, որ «ոչ մի քահանա չէր դիմանա հարկերին, որովհետև նրա ընտանիքը պարզապես կմնար առանց հացի»: Ստալինյան բռնապետության մեքենան սկսեց նոր թափ հավաքել` դուռ բացելով 30- ականների սոսկալի մղձավանջին:  Թեև Հայաստանում տարբեր բնույթի մեղադրանքներ էին ներկայացվում, ներկայացրած մեղադրանքների զգալի մասը «ազգայնականությունն» էր։ 1926 թվականին որոշում էր ընդունվել այն մասին, որ եկեղեցին հրաժարվի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը նշելուց։ Մինչև 1937 թվականի վերջը Հայաստանում փակվել էր շուրջ 800 եկեղեցի։ 1930-1938 թվականներին բռնություն էր գործադրվել 164 հոգևորականի նկատմամբ, որոնցից 91-ը գնդակահարվել էին։ Իսկ ՀԿԿ Կենտկոմը 1938 թվի օգոստոսի 4-ին որոշում ընդունեց Էջմիածնի վանքը փակելու և հայ հոգևորականության համազգային կենտրոնը՝ Էջմիածնի կաթողիկոսությունը վերացնելու մասին:

Գրականության ցանկ

  1. «Հայոց պատմություն», հատ. 4, գիրք առաջին, Երեւան, 2010:
  2. «ՀԽՍՀ 1922 թ. Սահմանադրություն», հատված առաջին, գլուխ առաջին, 6-րդ կետ:
  3. Մանուկյան Ա., Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930- 1938 (ըստ ՊԱԿ-ի փաստաթղթերի), Երևան, 1997:
  4. Ստեփանյանց Ս., Հայ առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք, Երևան, 1994:
Պատվիրել/