Հատված
Սելևկյան արքա Անտիոքոս Երրորդ Մեծի զորքերը` հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ Չորրորդին՝ նվաճելով Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ (ստրատեգոս) կարգվեց Արտաշեսը: Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս Երրորդը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելևկյան պետության թուլացումից` Ք. ա. 189թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Առաջինը, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը: Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը: Թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Երկրորդ Մեծ արքայի օրոք: Նա Արտաշիսյան Հայաստանի կենտրոնական դեմքն էր և իր հավասարը չունեցող պետական գործիչ: Տիգրան Երկրորդ Մեծի ներքին ու արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված էր Մեծ Հայքի թագավորության անվտանգությանը, անկախության ապահովմանը: Այս ամենը բխում էր ռազմաքաղաքական որոշակի սկզբունքների համակարգից: Տիգրան Մեծի արտաքին քաղաքականության հիմքը միջազգային ռազմաքաղաքական և տնտեսական ասպարեզներում հայոց պետության հզոր դիրքի ու բարձր հեղինակության ամրակայումն էր:
Գրականության ցանկ
- Հովհաննիսյան Ն., Տիգրան Մեծը և հայկական կայսրությունը արաբական պատմագիտության մեջ, Պատմաբանասիրական հանդես, 2007, 2/55/
- Դանիելյան Է., Տիգրան Երկրորդ Մեծի գործունեության ռազմավարությունը, Պատմաբանասիրական հանդես, 2006, 2/3/
- Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյցի», Երևան, 1963
- Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Երևան, 1971
- Մանանդյան Հ., Տիգրան Երկրորդը և Հռոմը, Երևան, 1940
- Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հատ Ա, Երևան, 1945
- «Օտար աղբյուրները հայերի մասին», հ. 3, Կ. Տակիտոս, քաղեց և լատիներենից թարգմանեց Պ. Սոտնիկյանը, Երևան, 1941
- Սարգսյան Ս., Հայ ռազմական արվեստի պատմություն, Երևան, 1969
- Амфитеатров А. В., Армения и Рим, Оетроград, 1915
- Момзен Т., История Рима, т. V, Москва, 1949
- Плутарх, Марк Красс, Москва, 1941