Հատված
Համաշխարհային քաղաքականության կարևորագույն դերակատարներից յուրաքանչյուրի հետ ցանկացած երկրի արտաքին քաղաքական հարաբերությունները մշտապես հայեցակարգային վերիմաստավորում, ինչպես նաև ճշգրտում են պահանջում՝ կախված տարածաշրջանային իրավիճակից և գլոբալ համաշխարհային գործընթացներից: Միացյալ Նահանգների հետ Հայաստանի փոխհարաբերությունները, իրենց ողջ բազմակողմանիությամբ և քաղաքական էլիտաների ու սփյուռքյան կազմակերպությունների ներգրավվածությամբ, բացառություն չեն: Միացյալ Նահանգների հետ մեր երկրի փոխհարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր գործոն են համարվում: Դրանք Հայաստանի քսանամյա անկախության ընթացքում բավական լուրջ փոփոխությունների են ենթարկվել:
Գրականության ցանկ
- «Զարգանում է ռազմավարական երկխոսությունը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև». http://www.panarmenian.net/arm/world/news/8765/
- «Հայոց աշխարհ. ինչպես կառավարեց ավերակների վրա». http://news.am/arm/reviews/707.html
- «Հայք», 5 փետրվարի, 1992
- «Միացյալ Նահանգների օգնությունը Հայաստանին», Եր., 2001
- USAID-ի պաշտոնական կայքէջ. Արտակարգ օգնությունից դեպի զարգացում. http://armenia.usaid.gov/en/node/206
- Киссинджер Г. «Дипломатия». М. 1994
- Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջ. http://gov.am
- Հայաստանի Հանրապետություն, 26. VII. 1997, 31. III. 1999
- Հայաստանի Հանրապետություն, 7. V. 1998
- Հարությունյան Ա., Հովհաննիսյան Գ., Աբրահամյան Գ., Սաֆարյան Ս., Հարությունյան Զ., Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, Եր.: Անտարես, 2005