Հատված
Երկրորդ համաշխարհային պատերազմը մեծ փորձություն դարձավ հայ ժողովրդի համար, որը, պատերազմի սկզբից կանգնելով հակաֆաշիստական խմբավորման երկրների շարքերում, իր նպաստը բերեց ֆաշիզմի ջախջախման գործին։ Շուրջ 500 հազար հայեր մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմին, տասնյակ հազարավորներ անձնվիրաբար մարտնչում էին դաշնակիցների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի բանակներում։ Պատերազմի ավարտը, ֆաշիստական Գերմանիայի կրած ջախջախիչ պարտությունը, 1945 թ. ԽԱՀՄ-ի և հակահիտլերյան խմբավորման մյուս պետությունների տարած պատմական հաղթանակը հնարավորություն ընձեռնեցին Եվրոպա յում, նաև ամբողջ աշխարհոէմ դնել կայուն և հիմնավոր խաղաղության հիմքերը։ Հայ ժողովուրդը, նրա սփյուռքահայ հա տվածը հույսեր Էին տածում, որ աշխարհի հետպատերազմյան կառուցվածքի, նոր քաղաքականության սկըգբունք Ների մշակման մեջ անպայմանորեն հաշվի կառնվեն հայ ժողովրդի շահերը, և վերջապես լուծում կգտնի Հայկական հարցը։ Այն ավելի իրատեսական Էր դարձ՚ել հիտլերյան Գերմանիայի դեմ տարած հաղթանակից անմիջապես հետո 1945 թ. հունիսին, Մոսկվայում կայացած թուրքական բանակցություններից հետո։ 1945 թ. մարտի 19-ին ԽՍՀՄ-ը չեղյայ հայտարարեց 1925 թ. դեկտեմբերի 17-ի խորհրդա-թուրքական բարեկամության ու չեզոքության պայմանադիրը՝ համարելով, որ հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած խորը փոփոխությունների հետևանքով այդ պայմանագիրը չի համապ ատասխանում նոր իրադրությանը և լրջորեն բարելավվելու կարիք ունի: