ԳՈՒԼԱԳ քաղաքական, հասարակական և տնտեսական տեսանկյունները, հայերը համակենտրոնացման ճամբարներում

Գին՝ 2000դրամ
Էջերի քանակ՝ 4էջ
Պատմություն
Աշխատանքի տեսակ՝ Էսսե
Աշխատանքի ID` 3507

Բովանդակություն

Հատված

Մինչ ԳՈՒԼԱԳ-ի կազմավորումը դրա փոխարեն Խորհրդային Ռուսաստանում գործում էին Հարկադիր աշխատանքների գլխավոր վարչությունն ու Արդարադատության ժողովրդական կոմիսարիատը, որոնք գործում էին Խորհրդային Ռուսաստանի Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին առընթեր: Սակայն 1929 թ-ին ԽՍՀՄ Քաղբյուրոն սկսեց ձևավորել նոր և ինքնուրույն ճամբարային կալանավայրեր, որոնք պետք է փոխարինեին Խորհրդային Միության տարածքում գտնվող բոլոր բանտերը: ԳՈՒԼԱԳ էին տարվում բանտարկյալներին, ցմահ դատապարտյալներին և բոլոր նրանց ում 3 և ավել տարի ազատազրկման էին դատապարտել: Նրանց թվում կային նաև բազմաթիվ հայեր, որոնցից շատերը դարձել էին Խորհրդային Միության և հատկապես Խորհրդային Հայաստանի կոմունինստական իշխանությունների բռնաճնշումների զոհը: Սկզբնական շրջանում բռնաճնշումների ենթարկվում էին Հայաստանի առաջին Հանրապետության իշխանության ներկայացուցիչները: Արդյունքում դրա զոհ դարձան Մայիսյան հերոսամարտերում փայլած ՀՀ սպարապետ գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանը, գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը, ՀՀ ռազմական մինիստրներ Իվան (Հովհաննես) Հախվերդյանը, Քրիստափոր (Խաչատուր) Արարատյանը և ուրիշները, ովքեր 1920 — 30-ականների ընթացքում դարձան ստալինյան ռեպրեսիայի և ԳՈՒԼԱԳ-ի զոհերը: Այս համակարգի զոհ դարձավ նաև Գարեգին Նժդեհը:

Գրականության ցանկ

  1. Գասպարյան Դ., «Փակ դռների գաղտնիքը», Երևան, 1999։
  2. Մանուկյան Ա., «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920 – 1953 թվականներին», Երևան, 1999:
  3. Հռոմի պապը քննադատել է գերտերություններին հայերի և այլ ժողովուրդների կոտորածները չկանխելու համար − http://www.panarmenian.net/arm/news/194067/ (22. 06. 2015)

 

Պատվիրել/