Հատված
Մարդն իր պատմությունը սկսել է շրջապատող աշխարհից իրեն որպես առանձնացված էակի գիտակցումից: Չնայած դրան՝ անձը չի կորցնում սերտ կապը բնության և սոցիալական աշխարհի հետ. Իրեն գիտակցելով առանձին էակ` մարդը միաժամանակ զգում է իրեն շրջապատող աշխարհի մաս: Հոգեբանության ու մանկավարժության ժամանակակից ուղղություններում անձի զարգացումը դիտվում է ինքն իրացման, հարմարման, իրավահավասարության, լիարժեքության հասկացությունների համատեքստում: Իհարկե, մարդն առանց սոցիալական միջավայրի գոյության բարդ ձևեր չէր կարող ձեռք բերել, բայց նույն սոցիալական միջավայրը այսօր հանդիսանում է անհատի զարգացումը ախտահարող առաջնային գործոններից մեկը: Երեխաները դասվում են հատուկ պաշտպանության խմբին հետևյալ ռիսկային իրավիճակների առկայության դեպքում: Ռիսկային իրավիճակներն ունեն բնութագրման երեք աստիճաններ՝
- Ցածր,
- Միջին,
- Բարձր: