Հատված
Մաքսային հսկողության գոտիները կարող են իրենց բնույթով լինել մշտական, եթե դրանցում մշտապես պահպանվում են ապրանքներ և ժամանակավոր` բեռնման, բեռնաթափման աշխատանքների համար: Մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային որևէ գործողության իրականացում, ապրանքների, տրանսպորտային միջոցների որևէ տեղաշարժ, անձանց, ներառյալ` այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող որևէ գործողություն (ներառյալ` մուտք գործելը և դուրս գալը) կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Վերը ասվածը չի տարածվում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում և այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանությանը:
Գրականության ցանկ
1. ԵԱՏՄ Մաքսային Օրենսգրիրք
2. Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենք, 2014
3. «Մաքսային ընթացակարգերի պարզեցման եվ ներդաշնակեցման մասին» Կիոտոյի միջազգային կոնվենցիա, « ԱԳՆՊՏ 2014.04.30/1(27) այսուհեւո՝ Կոնվենցիա: www.arlis.am
4. Հետբացթողումային հսկողության զարգացման հայեցակարգը հաստատելու մասին ՌԴ մաքսային 2007 թվականի թիվ 1516 հրաման
5. ՀՀ ՊԵԿ 2014-2019թթ. տարեկան հաշվետվություններ
6. ՀՕ 16.05.2016թ. թիվ 81-ն
7. Ա. Ս. Դանիելյան, Մաքսային գործի իրավական հիմունքները: Ուսումնական ձեռնարկ, — Եր.: ԵՊՀ հրատ., 2011
8. Անանյան, Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեասկան միությանը (Պատմական Ակնարկ), 31.08.2016
9. Ղազինյան Գ.Ս., Վաղարշյան Ա.Գ. Հայոց իրավունքի պատմության հիմնահարցերը: Հին շրջանից մինչև մեր օրերը/ ԵՊՀ.- Եր.: ԵՊՀ հրատ., 2014
10. Մ.Խաչատրյան, Մաքսային գործ, ուս. Ձեռնարկ, 2019