Հատված
Ցանկացած բիզնես պայմանավորված է որոշակի գործողություններով, որոնք ամփոփվում են բիզնես ծրագրերում կամ ներդրումային նախագծերում, որտեղ արտացոլված են նոր ստեղծվող կամ գոյություն ունեցող ձեռնարկության գործառույթների իրականացման հիմնական սկզբունքները և ընթացակարգը: Ցանկացած ներդրող ցանկանում է համոզված լինել, որ միջոցներ է ներդնում իրապես շահութաբեր նախագծի մեջ: Որպեսզի ներդրումները վերադառնան շահույթով, նախ և առաջ, անհրաժեշտ է իրականացնել ներդրումային նախագծի իրատեսական գնահատում: Ներդրումային նախագծի գնահատումը խիստ կարևոր է տվյալ նախագծի իրականացումից սպասվող եկամուտների և շահույթի մակարդակը որոշելու նպատակով: Ներդրումային նախագծերի կառուցվածքներն ու բովանդակությունները կարող են լինել տարատեսակ` սկսած նոր ձեռնարկության ստեղծման նախագծից մինչև անշարժ գույքի ձեռք բերման նպատակահարմարության գնահատումը:
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով), 2015, (ՀՀՊՏ 2005.12.05/Հատուկ թողարկում)
2. «ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգ», ՀՀ կառավարություն, 2005
3. «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ԳԽՏ, ընդունված 1994
4. Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը
5. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք, 09,06,2017
6. «Տարածքային զարգացման հայեցակարգի մասին» ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրային որոշում
7. ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարություն
8. «Տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգ»
9. «Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգ», 2017