Հատված
Շուկայական տնտեսության պայմաններում տնտեսավարող սուբյեկտների կառավարման արդյունավետությունը զգալիորեն պայմանավորված է դրամական հոսքերի, դրամական հարաբերությունների և դրանց առնչվող գործընթացների ֆինանսական պլանավորման մակարդակով: Ֆինանսական պլանավորումը բավականին դժվար, աշխատատար գործընթաց է, որն ամփոփում է տնտեսավարող սուբյեկտների գրեթե բոլոր ծառայությունների գործունեության արդյունքները: Ֆինանսական պլանավորման գլխավոր խնդիրը նրանումն է, որ առաջիկա տնտեսական ժամանակաշրջանում հիմնավորի կազմակերպությունների գործունեության ռազմավարությունը ապրանքային, ֆինանսական, տեղեկատվական և այլ շուկաներում այն հաշվով, որպեսզի պահպանվի օպտիմալ հավասարակշռություն եկամտաբերության և իրացվելիության մակարդակների միջև: Գործնականում եկամտաբերության բարձրացումը կապված է տնտեսավարող սուբյեկտների արտադրության ծավալների մեծացման ու նոր շուկաների նվաճման հետ, որը ձեռք է բերվում ինվեստիցիաների շնորհիվ և ուղեկցվում է իրացվելիության մակարդակի իջեցումով:
Գրականության ցանկ
1. Առաքելյան Կ. Ա. Կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն: Երևան, Զանգակ-97, 2006
2. Գ.Մանուկյան/«Ֆինանսական պլանավորման հիմնախնդիրներն արտադրական կազմակերպություններում»/Եր. 2015
3. Լ.Հ. Բադանյան/«Արտադրական կազմակերպության ֆինանսներ» ուս. ձեռնարկ/Եր. 2008
4. ՀՀ ԱՎԿ-ի պաշտոնական կայքէջ www.armstat.am
5. ՀՀ բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության պաշտոնական կայքէջ http://www.armecofront.net/lrahos/qajarani-hanq-cronimet/,
6. ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջ www.mnp.am
7. Սուվարյան Ա.Մ., Առևտրային բանկերի կորպորատիվ ռազմավարությունը և դրա արդյունավետությունը, Եր., ՀՌՀ հրատ., 2008
8. «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ-ի աուդիտորական եզրակացություն, 31․12․2018
9. «Պետական փորձաքննական եզրակացություն», 16․12․2018
10. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջ http://www.zcmc.am/arm/our-company/our-history/