Հատված
Անվտանգության գաղափարը առաջ է քաշվել դեռևս Հին աշխարհի մտածողների կողմից: Հին Չինաստանում անվտանգության հիմնահարցերը դիտարկվում էին թե՛ ներքին, թե՛ արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու տեսանկյունով: Ավելին, մշակվում էին անվտանգության ապահովման հայեցակարգեր, ստեղծվում դրանց իրականացման համար անհրաժեշտ միջոցներ: Դեռ Արիստոտելը հասարակության կառավարման մեթոդների վերաբերյալ իր գաղափարների հիմքում դնում էր քաղաքացիների անվտանգության չափանիշը: Ակնհայտ է, որ մարդու և հասարակության անվտանգության մասին գաղափարները գալիս են դարերի խորքից: Անվտանգությունը կարելի է սահմանել որպես բարդ համակարգի այնպիսի վիճակ, երբ արտաքին և ներքին գործոնների ներգործությունը չի հանգեցնում համակարգի վատթարացմանը կամ նրա գործառնության և զարգացման անհնարինությանը: Անվտանգության սպառնալիքների ձևավորման աղբյուր է երկրում և միջազգային ասպարեզում մարդկային գործունեության տարբեր ոլորտներում հասարակական զարգացման ներքին և արտաքին հակասությունների բազմազանությունը` որպես մշտապես զարգացում ապրող գործընթաց:
Գրականության ցանկ
Աբգարյան Ե., Քաղաքական և սոցիալ-տնտեսական վերափոխումները եգիպտական հեղափոխության առաջին փուլում, Միջին և Մերձավոր Արևելքի Երկրներ և ժողովուրդներ, հ.14, Երևան, 1989
1. Գևորգյան Ռ. Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նորագույն պատմություն. -Եր.: Լինգվա, 2006,
2. Գևորգյան Ռ., Մեծ Բրիտանիայի պատմություն, Երևան, «Լինգվա», 2009
3. Հովհաննիսյան Ն., Արաբական երկրների պատմություն, հ. IV, Երևան, 2006
4. Դավթյան Է․, Միջազգային հարաբերությունները եվ դիվանագիտությունը Մերձավոր Արևելքում Սուեզի ճգնաժամից հետո (1957-1958 ԹԹ.), ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 2 (2) Հասարակական գիտություններ (Արևելագիտություն, պատմություն), 2014, էջ 61-66
5. Կարամանուկյան Շ., Արաբական պետությունների լիգան եվ Մաղրիրի ժողովուրդների պայքարը ազգային անկախության համար (1945-1956 ), ԼՀԳ, http://lraber.asj-oa.am/4781/1/1985-10(41).pdf
6. Հովհաննիսյան Ա., Պաղեստինյան հակամարտության առաջացումը և ԱՄՆ-ի դիրքորոշումը, http://middleorient.com/?p=1546 , 2013 թ