Հատված
Ընդունելով, որ a-ն X բազմության համար խտացման կետ է, կարելի է, այն էլ անթիվ բազմության եղանակներով, X բազմության x թվերից (a-ից տարբեր) կազմել այնպիսի հաջորդականություն՝ x1, x2, x3, ․․․, xn, …որը ձգտի a սահմանին։ Իրոք, նախապես կազմելով գրոյի ձգտող դրական թվերի մի հաջորդականություն՝ δ1>δ2>…>δn>… ->0 a կետի յուրաքանչյուր (a-δn, a+δn) շրջակայքում (n=1, 2, 3, …) կգտնենք մեկական xn կետ X բազմությունից (a-ից տարբեր) քանի որ δn->0, և |xn-a|<δn, ուստի xn->a։ Դիցուք այժմ X բազմությունում, որի համար a-ն խտացման կետ է, տրված է մի f(x) ֆունկցիա։ Հետաքրքրություն է ներկայացնում այդ ֆունկցիայի վարքը՝ x-ը a-ին ձգտելիս (կամ կարճ՝ a կետում) f(x) ֆունկցիան ունի A սահմանը (վերջավոր կամ անվերջ), եթե x անկախ փոփոխականը X-ից վերցրած x1, x2, x3, ․․․, xn, … տեսքի ինչպիսի հաջորդականությամբ էլ a սահմանին ձգտելու լինի, ֆունկցիայի համապատասխան արժեքների f(x1), f(x2), …, f(xn),… հաջորդականությունը միշտ կձգտի A սահմանին։
Գրականության ցանկ
1 Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք. Մաս 1, Գ. Գ. Գևորգյան Լ. Հ. Գալստյան Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան Կ. Ա. Նավասարդյան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2014
2 Մաթեմատիկական անալիզ / Վ.Խ. Մուսոյան ; Խմբ.՝ Ա.Ա. Սահակյան, Մ.Ս. Մարտիրոսյան.Զանգակ-97, 2009
3 Բարձրագույն մաթեմատիկայի խնդիրների ձեռնարկ : Ուսումնական ձեռնարկ / Ա.Ե. Ավետիսյան, Ռ.Ա. Գալոյան, Ա.Ն. Հայրապետյան և ուրիշ, Տնտեսագետ, 2014
4 Բարձրագույն մաթեմատիկա. Մաս II, Բաղդասարյան Ռ.Ա,2008
5 Письменный Д. Т. Конспект лекций по высшей математике: В 2 ч. М.: Айрис Пресс, 2006. Ч. 1.
6 Комплексные числа и многочлены: Методические указания к реше-нию задач / Сост.: М. Н. Абрамова, Е. А. Толкачева, А. И. Куприянов. СПб.: Изд-во СПбГЭТУ «ЛЭТИ», 2007.
7 Методы вычисления пределов: Методические указания к решению задач / Сост.: Ю. В. Крашенинникова, М. Н. Абрамова. СПб.: Изд-во СПбГЭТУ «ЛЭТИ», 2008
8 Курс математического анализа. Том 1. С.М. Никольский. Москва, 1983
9 Курс математического анализа.. Том 1 Л.Д. Кудрявцев. Москва, 2003
10 Математический анализ. Часть 1. В.А. Зорич. Москва, 1997