Հատված
Հայերենի հնչյունների ու տառերի միջև սկզբնական շրջանում եղած պարզ համապատասխանությունը փոփոխվելու հետևանքով ստեղծվել է հնչման ու գրություն նոր հարաբերություն: Այդ նոր հարաբերությունն առաջացել է մի շարք պատճառներով: Ժամանակակից հայերենի ուղղագրությունն իր հիմքում ունի երեք սկզբունք՝ հնչյունական, ավանդական և ձևաբանական, որոշ լեզվաբաններ այս սկզբունքներին հավելում են ևս երկուսը՝ ստուգաբանական սկզբունքը և իմաստային գործոնը: Ըստ հնչյունական սկզբունքի՝ բառերը գրվում են ուղղախոսական արտասանությանը համապատասխան, և ուղղագրություն այդ դեպքում հիմնվում է բառի հնչույթային վերլուծության և գրաբանության կանոնների վրա: Ժամանակակից հայերենի տառագրությունը հնչյունական է. հիմնականում ինչպես արտասանվում են բառերը, այնպես էլ գրվում են, ինչպես՝ դաշտ, բժիշկ, պատյան, գրիչ, գիրք և այլն: Սակայն պետք է նշել, որ հնչյունական սկզբունքով գրվող բազմաթիվ բառերի մեջ առկա են գրության հնարավոր տարբերակներ: Խոսքը վերաբերում է հատկապես այն բառերին, որոնց մեջ հնչույթներն իրենց դիրքային հատկանիշներով նման են են գրության ավանդական տարբերակներին:
Գրականության ցանկ
1.Բաղրամյան Ռ., Հայերենի ուղղագրությունը և նրա ուսուցման հարցերը, Երևան, 1957
2. Գասպարյան Մ., Քերականության և ուղղագրության ուսուցումը տարրական դասարաններում, Երևան, 1954
3. Գյուլբուդաղյան Ս., Հայոց լեզվի մեթոդիկա, Երևան, 1978
4. Խաչատրյան Ս., Արտահայտիչ ընթերցանության և բանավոր խոսքի ուսուցումը տարրական դասարաններում, Նախաշավիղ հանդես, Երևան, 1.2013
5. Խուդոյան Ս., Գևորգյան Ս., Հայերենի ուղղագրության ուսուցման նոր մեթոդական համակարգ, Երևան, 2003
6. Մարգարյան Ա., Ժամանակակից հայոց լեզու: Հնչյունաբանություն, Երևան, 1997
7. Ջահուկյան Գ., Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Երևան, 1974
8. Սարգսյան Վ. և ուրիշներ, Մայրենի 3, Երևան, 2009
9. Սուքիասյան Ա., Ժամանակակից հայոց լեզու (հնչյունաբանություն, բառագիտություն, բառակազմություն), Երևան, 1999