Հատված
Դիսհիդրոտիկ էպիդերմոֆիտիայի և թարախածին ինֆեկցիայով բարդացած էպիդերմոֆիտիայի ընթացքում շատ հաճախ առաջանում են երկրորդային ցանավորումներ։ Նրանք զարգանում են սուր, կարող են ուղեկցվել ընդհանուր խանգարումներով, ափերի և մատների կողմնային մակերեսների վրա արտահայտվում են բշտային, իսկ մաշկային ծածկույթի մյուս տեղամասերի վրա՝ պապուլո-բշտային, էրիթեմատոզ-սկվամոզային և այլ տարրերով։ Դիսհիդրոտիկ էպիդերմոֆիտիայի ախտածնությունը ստույգ պարզաբանված չէ։ Հաշվի առնելով այղ ախտահարման կլինիկական նմանությունը դիսհիդրոտիկ էկզեմային, ախտահարման օջախներում սնկային տարրերի բացակայության դեպքում հիվանդության հաջորդական կրկնումների, ինչպես նաև երկրորդային ռեակցիայի առաջացման հնարավորությունը (դիսհիդրոտիկ էկզեմայի տիպով), պետք է ենթադրել, որ մաշկի ախտահարման այդ տեսակն իր զարգացման մեխանիզմով մոտ է էկզեմատոզ պրոցեսին, եթե, իհարկե, նույնը չէ:
Գրականության ցանկ
1. Кашкин П. Н., Дерматомикозы, 3 изд., Л., 1967
2. Саркисов А. Х.[и др.], Диагностика грибных болезней (микозов и микотоксикозов) животных, М., 1971
3. Ариевич А. М., Грибковые заболевания кожи, М., 1954
4. Ариевич А. М. и Степанищева З. Г., Атлас грибковых заболеваний кожи, М., 1951