Հատված
Շահույթը լինելով ձեռնարկության գործունեության վերջնական ֆինանսական արդյունք, իրենից ներկայացնում է եկամուտների ընդհանուր գումարի և արտադրանքի արտադրության ու իրացման վրա կատարած ծախսերի տարբերությունը: Միանգամայն պարզ է, որ շահույթը, լինելով ֆինանսական վերջնական արդյունք, իր մեծությամբ պայմանավորված է գործունեության հետ կապված բազմաթիվ գործոններով: Մասնավորապես նրա, ավելի կամ պակաս ծավալով դրսևորվելը կապված է կապիտալի, ընդգրկված աշխատուժի, արտադրանքի թողարկման ու իրացման, կատարված ծախսումների ծավալների հետ: Այս առումով էլ, շահույթի տվյալ գումարից ելնելով, հնարավոր չէ միանշանակ պատկերացում կազմել գործունեության արդյունավետության վերաբերյալ, քանի որ պարամետրերը տարբեր են: Արդյունավետությունը գնահատելու համար զուգահեռաբար օգտագործվում է շահութաբերությունը:
Գրականության ցանկ
1. Առաքելյան Կ. Ա. Կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան, 2005
2. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009