Հատված
Ժան Ժակ Ռուսոն սենտիմենտալիզմի գաղափարական հոսանքի ներկայացուցիչ է, որի հիմքում ընկած են բնական զգացմունքների և հասարակ կենցաղավարության պաշտամունքը, աղքատ մարդուն կարեկցելու զգացմունքը, մարդկանց բնական վիճակի իդեալականացումը և բացասական վերաբերմունքը քաղաքակրթության ձեռքբերումների հանդեպ: Նրա սոցիալական և իրավաքաղաքական հայացքները արտացոլված են այնպիսի աշխատություններում, ինչպիսիք են «Դատողություններ մարդկանց անհավասարության ծագման և հիմքերի մասին» (1754թ.), «Հավիտենական խաղաղություն» (առաջին անգամ հրապարակվել է հեղինակի մահվանից հետո՝ 1782թ.), «Հասարակական դաշինքի մասին կամ քաղաքական իրավունքի սկզբունքները» (1762թ.) և այլն:
Գրականության ցանկ
1. Մ․Վ․ Ասատրյան «Փիլիսոփայության ներածություն», Երևան, 2004
2. Ս․ Ա․ Զաքարյան «Փիլիսոփայության Պատմություն», Երևան, «Նաիրի», 2000